Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուսուցչի օրվա առթիվ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի շնորհակալագրով խրախուսեց մանկավարժներին

05.10.2021

Հոկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանում հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզային ենթակայության տակ գտնվող հանրակրթական ուսումնական հաստատությունների մի խումբ մանկավարժների հետ:
Հանդիպման սկզբում մարզպետը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեց մանկավարժներին՝ մաղթելով նրանց առողջություն և հաջողություն աշխատանքային գործունեության ընթացքում:


«Այս օրը ևս մեկ առիթ է՝ շնորհակալություն հայտնելու ձեր կատարած աշխատանքի համար և նշելու, թե հասարակության մեջ որքան բարձր է ուսուցչի դերը՝ մեր սերունդներին կրթելու և հայեցի դաստիարակելու գործում: Ձեր գործունեությամբ դուք մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում եք, և վստահ եղեք, որ անելու ենք ամեն հնարավոր բան՝ մեր երկրում կրթության մակարդակը էլ ավելի բարձրացնելու, ինչպես նաև ուսուցչի սոցիալական վիճակը բարելավելու համար: Հավատացած եղեք, որ դուք և մնացած բոլոր մանկավարժները իրենց շնորհաշատ աշխատանքով արժանի են ամենաբարձր գնահատանքի և խրախուսման, քանզի հենց ուսուցիչների աշխատանքի արդյունքում էր, որ Արցախյան պատերազմներում մեր հերոս տղաները ցուցաբերեցին հայրենասիրություն և հայրենիքի փրկության համար չխնայեցին անգամ իրենց կյանքը: Ես համոզված եմ, որ դուք շարունակում եք հոգ տանել ձեր դպրոցներում նրանց անունները կրող դասասենյակների, հերոսների ծնողներին ու զավակներին ուշադրության կենտրոնում պահելու հարցերը: Բարին ընդ ձեզ»,- նշեց մարզպետ Կարեն Սարգսյանը:

Մատաղ սերնդի կրթության գործում ունեցած ավանդի և ՈՒսուցչի օրվա առթիվ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի կողմից Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսվեցին հանդիպմանը մասնակից մանկավարժները՝ Սարուխան գյուղի Ս. Մակարյանի անվան N 1 միջնակարգ դպրոցի Մաթեմատիկա առարկայի ուսուցիչ Համլետ Հովհաննիսյանը, Նորատուս գյուղի N 1 միջնակարգ դպրոցի Մաթեմատիկա առարկայի ուսուցչուհի Կարինե Գրիգորյանը, Լանջաղբյուր գյուղի Վ. Ադամյանի անվան միջնակարգ դպրոցի Կերպարվեստ/Տեխնոլոգիա առարկայի ուսուցչուհի Շողիկ Աբրահամյանը, Կարմիրգյուղ գյուղի N 1 միջնակարգ դպրոցի Հայոց լեզու և գրականություն առարկայի ուսուցչուհի Լուսինե Ջրաղացպանյանը, Սևանի Վ. Կարապետյանի անվան N 3 հիմնական դպրոցի Հայոց լեզու և գրականություն առարկայի ուսուցչուհի Զարինե Ղարիբյանը, Սևանի N4 հիմնական դպրոցի Պատմությունառարկայի ուսուցչուհի Նունե Պետրոսյանը, Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի Քիմիա առարկայի ուսուցչուհի Քրիստինե Շհոյանը, Զովաբեր գյուղի Ե. Չարենցի անվան միջնակարգ դպրոցի Մաթեմատիկա առարկայի ուսուցչուհի Գայանե Ստեփանյանը, Նորաբակ գյուղի միջնակարգ դպրոցի Ռուսաց լեզու և գրականություն առարկայի ուսուցչուհի Դիանա Աբրահամյանը, Շատվան գյուղի միջնակարգ դպրոցի Քիմիա / Կենսաբանություն առարկայի ուսուցչուհի Ռիմա Աբրահամյանը, Ջաղացաձոր գյուղի միջնակարգ դպրոցի Ռուսաց լեզու և գրականություն առարկայի ուսուցչուհի Ջեմարա Վարդանյանը, Այրքի Ալ. Փափախչյանի անվան միջնակարգ դպրոցի Մաթեմատիկա առարկայի ուսուցիչ Արտեմ Սիմոնյանը, Մարտունու Ս. Դարբինյանի անվան N 2 հիմնական դպրոցի Հայոց լեզու և գրականություն առարկայի ուսուցչուհի Արմինե Մելիքյանը, Ծովինար գյուղի Արծրուն Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի Պատմություն / Հասարակագիտություն առարկայի ուսուցիչ Էդուարդ Կեսոյանը, Մադինա գյուղի միջնակարգ դպրոցի Պատմություն առարկայի ուսուցիչ Սուրեն Խաչատրյանը, Ներքին Գետաշեն գյուղի N 1 միջնակարգ դպրոցի Գերմաներեն առարկայի ուսուցչուհիՆելլի Սահակյանը, Վերին Գետաշենի N միջնակարգ դպրոցիՄաթեմատիկա առարկայի ուսուցչուհի Ռուզաննա Դավթյանը, Թթուջուր գյուղի միջնակարգ դպրոցի Մաթեմատիկա առարկայի ուսուցչուհի Զենֆերա Դավթյանը, Ճամբարակի N 1 հիմնական դպրոցի Մաթեմատիկա առարկայի ուսուցչուհի Ալվարդ Մարտիրոսյանը և Ճամբարակ քաղաքի N4 միջնակարգ դպրոցի Հայոց լեզու և գրականություն առարկայի ուսուցչուհի Հասմիկ Գաբրիելյանը:
Մանկավարժներին Ուսուցչի օրվա առթիվ շնորհավորեցին նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը և մարզպետարանի այլ պաշտոնյաներ:

Շնորհակալագրի արժանացած մանկավարժներն էլ իրենց հերթին շնորհավորեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին՝ մարզպետի պաշտոնում նշանակվելու առթիվ և իրենց երախտագիտությունը հայտնեցին նրան՝ իրենց հանդեպ ցուցաբերած ուշադրության, հոգատար վերաբերմունքի և բարձր գնահատականի արժանացնելու համար, հավելելով, որ նման խրախուսանքը նաև պարտավորեցնում է մանկավարժական աշխատանքում ցուցաբերել ավելի բարձր պատասխանատվություն և հետևողականություն: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 18:15:53