Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շվեդական «‎Կամուրջ Հայաստան» մարդասիրական կազմակերպությունը Գեղարքունիքի մարզում

04.10.2021

Ս/թ հոկտեմբերի 2-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց շվեդական «‎Կամուրջ Հայաստան» մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչներին՝ կազմակերպության ղեկավար Գրեգ Դինգիզյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը և մարզպետարանի որոշ ստորաբաժանումների ղեկավարներ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին «‎Կամուրջ Հայաստան» կազմակերպության կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզում երիտասարդների զբաղվածության և մարզի կրթամշակութային կազմակերպությունների առկա հիմնախնդիրների լուծմանն ուղղված համագործակցության և աջակցության մի շարք հարցեր:
Հանդիպումից հետ հյուրերը այցելեցին Գավառի «‎Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ՍՊԸ , Նորատուսի N 2, Դրախտիկի միջնակարգ դպրոցներ:
Նորատուսի N 2 միջնակարգ դպրոցի այցելության ընթացքում առանձնացվեց դպրոցի սանիտարական հանգույցների, Դրախտիկի միջնակարգ դպրոցում՝ մարզադահլիճի, իսկ Ջիլի միջնակարգ դպրոցի կողմից ներկայացվեցին «‎Արմատ» ինժեներական լաբորատորիայի հիմնախնդիրները, որոնք, ըստ այցելուների, կքննարկվեն խորհրդի առաջիկա նիստում և կտրվեն համապատասխան առաջարկներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 18:15:53