Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքը՝ Ուսուցչի օրվա առթիվ

05.10.2021

Սիրելի ուսուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ, մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ:
Այս տոնը ևս մի գեղեցիկ առիթ է մեծարանքի ու երախտագիտության խոսքեր հղելու ձեզ և կրկին փաստելու, որ անգնահատելի է ուսուցչի դերը նոր սերնդի հայեցի կրթության և ազգային արժեքների ոգով դաստիարակության գործում:
Ամենօրյա ազնիվ ու տքնաջան աշխատանքով դուք ձեր արժանի ավանդն եք ներդնում մեր պետության արժանի քաղաքացիների ձևավորման գործում:
Վստահեցնում եմ, որ հետևողականորեն շարունակելու ենք կրթական համակարգի բարեփոխման, դպրոցաշինության, ուսուցիչների սոցիալական վիճակի բարելավման և հասարակության մեջ ուսուցչի դերի բարձրացմանն ուղղված ջանքերը:
Կրկին շնորհավորում եմ մեր հարգարժան ուսուցիչներին, մաղթում քաջառողջություն, անսպառ եռանդ, բարօրություն և անթաքույց երախտագիտություն՝ բոլոր սաների աչքերում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 18:15:53