Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվեցին ներմարզային ուղևորափոխադրումների հետ կապված խնդիրներ

Քննարկվեցին ներմարզային ուղևորափոխադրումների հետ կապված խնդիրներ 13.08.2019

Օգոստոսի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցեցին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, նույն նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Արման Կարապետյանը, Գեղարքունիքի մարզի ներմարզային ուղևորափոխադրումներ իրականացնող Գավառի «Գավառտրանս» ՍՊԸ-ի, Վարդենիսի «Շամատրանս» ՍՊԸ-ի և Մարտունու «ԲՈՒԱՏ»ՍՊԸ-ի ղեկավարները: Հանդիպման նպատակն էր քննարկել ներմարզային ուղևորափոխադրումների հետ կապված խնդիրները: Գեղարքունիքի մարզի ներմարզային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների տնօրենների հավաստմամբ ներմարզային երթուղիների սպասարկումը շահութաբեր չէ, որի պատճառով մարզի համայնքների և բնակավայրերի շուրջ 50%-ում ներմարզային տրանսպորտային սպասարկում չի իրականացվում: Խնդիրը լուծելու նպատակով առաջարկվեց մարզում ներդնել միասնական երթուղային ցանց...

Գեղարքունիքցի մարզիկները շարունակում են իրենց պայքարը համահայկական խաղերում

Գեղարքունիքցի մարզիկները շարունակում են իրենց պայքարը համահայկական խաղերում 12.08.2019

Համահայկական 7-րդ ամառային խաղերի ընթացքում Գեղարքունիքի մարզը ներկայացնող մարզիկները շարունակում են իրենց պայքարը տարբեր մարզաձևերում: Անցած երեք օրերի ընթացքում մարզիկները գրանցել են և հաղթանակ և պարտություն: Գեղարքունիքի համայնքը ներկայացնող վոլեյբոլի հավաքական թիմն ավարտել է մրցապայքարը՝ խմբում գրավելով 4-րդ տեղը: Գավառ համայնքը ներկայացնող լողափնյա վոլեյբոլի թիմը մրցապայքարն ավարտել է 1 հաղթանակով և 2 պարտությամբ: Գավառի ֆուտզալի թիմը 2 հաղթանակով և 1 պարտությամբ գտնվում է խմբի 2-րդ հորիզոնականում և հնարավորություն ունի դուրս գալ հաջորդ փուլ: Սարուխան համայնքը ներկայացնող հանդբոլի թիմը շաբաթ և կիրակի օրերին կայացած մրցումների ընթացքում գրանցել է 1 հաղթանալ և 1 պարտություն:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ 12.08.2019

Սիրելի՛ երիտասարդներ: Շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Այսօր Հայաստանն հաստատակամորեն ընթանում է աշխարհում ընթացող գործընթացներին ինտեգրվելու և ակտիվ մասնակիցը դառնալու ճանապարհով: Եվ ձեզ է գործուն դերակատարությունը վերապահված հատկապես քաղաքացիական հասարակության կայացման, պետական ու հասարակական կյանքի բոլոր ասպարեզներում ժողովրդավարության սկզբունքների ամրապնդման, ինչպես նաև պետական կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման գործում: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, մաղթում եմ աշխատանքային ու ստեղծագործական եռանդ, կամք և նպատակասլացություն: Ջերմ բարեմաղթանքներով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան :

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը շինարարների օրվա առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը շինարարների օրվա առթիվ 10.08.2019

Հարգարժան շինարարներ: Մեր հայրենիքը բարձրացել ու շենացել է միմիայն կառուցող ու հմուտ ձեռքերի, ջանասիրության ու նվիրումի շնորհիվ: Դուք եք արժանի շարունակողները այն ձեռնարկների, որ մեզ ավանդել են մեր ճարտարապետները, վարպետները, շինարարները՝ իրար միավորելով անցյալի փորձն ու շինարարական նորագույն մտահղացումները: Շինարարի տոնն այժմ առավել է արժեւորվում, երբ մեր մարզի գրեթե յուրաքանչյուր անկյունում, ձեր իսկ անմիջական մասնակցությամբ, շինարարական եռուզեռ է ընթանում ճանապարհների, ջրատարների, կրթական ու մշակութային հաստատությունների կառուցման կամ նորոգման, կենսական նշանակության այլ ծրագրերի իրականացման ուղղություններում: Համոզված եմ, որ ձեր այսօրվա կառուցածն անխափան ծառայելու է դարերի ու սերունդների համար: Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ Նոր Հայաստանի կառուցման պատվաբեր գործում: Լավագույն ցանկություններով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան:

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Երանոս, Վարդենիս եւ Մեծ Մասրիկ համայնքներ

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Երանոս, Վարդենիս եւ Մեծ Մասրիկ համայնքներ 09.08.2019

Օգոստոսի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Երանոս, Վարդենիս եւ Մեծ Մասրիկ համայնքներ: Երանոս համայնքի ղեկավարի ներկայացմամբ Երանոսում օգոստոսի առաջին օրերից մեկնարկել է միանգամից սուբվենցիոն երեք ծրագիր: Առաջին ծրագրով ասֆալտապատվում է 5-րդ փողոցի առաջին նրբանցքի եւ 11-րդ փողոցի մի հատվածը՝ շուրջ 650 մետր ընդհանուր երկարությամբ եւ 3000 մետր քառակուսի մակերեսով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 24 300 հազար դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Երանոսի համայնքապետարանը: Ծրագիրը կավարտվի առաջիկա երկու շաբաթների ընթացքում: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով նախատեսվում է գյուղի մանկապարտեզի հիմնանորոգում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 26 միլիոն 72 հազար դրամ, որի 65 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Երանոսի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են օգոստոսի երկուսից եւ կավարտվեն մինչեւ հոկտեմբեր ամիսը:Երանոսում սուբվենցիոն երրորդ ծրագրով նախատեսվում է գիշերային լուսավորվածության ցանցի կառուցում....

Քաղաքացիների ընդունելություն Գեղարքունիքի մարզպետարանում

Քաղաքացիների ընդունելություն Գեղարքունիքի մարզպետարանում 09.08.2019

Օգոստոսի 9-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը և Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալբերտ Աղեկյանը մարզպետարանում կատարեցին քաղաքացիների ընդունելություն: Դիմումատուները 18-ն էին, որոնցից 4 քաղաքացիներ դիմեցին աշխատանքի տեղավորման, 6-ը՝ հողի, ճանապարհաշինական և քաղաքաշինական այլ թեմաներով, 2 քաղաքացի՝ պետպատվերի շրջանակներում բուժման մեկնելու և դեղորայք ձեռք բերելու, մնացած քաղաքացիները՝սոցիալական տարբեր խնդիրներով և առողջարանային ուղեգիր ձեռք բերելու համար: Դիմումատուների մի մասին պատասխան տրվեց տեղում: Մնացած դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 11:53:11