Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց գյուղատնտեսության մեջ նորագույն տեխնոլոգիաների կիրառման մասին դասախոսություն

30.09.2021

Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց գյուղատնտեսության մեջ նորագույն տեխնոլոգիաների կիրառման մասին դասախոսություն, որը վարեց ՀԱԱՀ էկոլոգիայի եւ օրգանական գյուղատնտեսության հետազոտական կենտրոնի տնօրեն, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մերուժան Գալստյանը։ Դասախոսությանը եւ թեմայի քննարկմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետանի ստորաբաժանումների ղեկավարներ, գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության աշխատակիցները։
Բանախոսի ներկայացմամբ՝ ՀԱԱՀ էկոլոգիայի եւ օրգանական գյուղատնտեսության հետազոտական կենտրոնի գիտաշխատողները մշակել են նորագույն տեխնոլոգիաներ՝ Սեւանի ավազանի պայմաններում սննդային ռեժիմի եւ խոնավության կարգավորման միջոցով ապահովելու ոռոգելի երկրագործության պայմաններում աճեցվող դաշտային մշակաբույսերից էկոլոգիական անվտանգ բերք եւ տնտեսված ջրի հոսքի միջոցով նպաստելու Սեւանա լճի մակարդակի բարձրացմանը, լճում ապրող բուսական ու կենդանական տեսակների աճին ու զարգացմանը եւ ջրային էկոհամակարգի վիճակի բարելավմանը։ «Տեխնոլոգիայով նախատեսված հողաբարելավիչների նորմաները մեկ հեկտարի հաշվով կազմում են՝ 2,5 տոննա կենսահումուս, 6 տոննա աճի խթանիչ կենսահեղուկ՝ 20-25 լիտրը 500 լիտր ջրին խառնելով, եւ երկուական տոննա ցեոլիտ եւ բենտոնիտ։ Հիշյալ տեխնոլոգիայի կիրառման դեպքում կարտոֆիլի բերքը մեկ հեկտարի վրա կազմել է 470-500 ցենտներ։ Տեխնոլոգիան ընթացիկ տարում ներդրվել է Գեղարքունիքի մարզի 3 համայնքների 22 ֆերմերային կամ անհատական տնտեսություններում մշակվող կարտոֆիլի եւ կաղամբի դաշտերում, շուրջ 2 հեկտարի վրա։ Եթե արդեն փորձարկված ու հիմնավորված տեխնոլոգիան կիրառվի Գեղարքունիքի մարզի շարահերկ մշակաբույսերի դաշտերում, շուրջ 38 հազար հեկտարի վրա, ապա միայն ոռոգման ջրի տնտեսման շնորհիվ Սեւանա լիճ կլցվի շուրջ 50 միլիոն խորանարդ մետր ջուր։ Այս տեխնոլոգիայի կիրառման դեպքում կարտոֆիլի եւ կաղամբի դաշտերը սահմանված նորմաներից քիչ անգամներ են ոռոգվում՝ ապահովելով մեծ քանակության ջրի խնայողություն»,-նշեց Մերուժան Գալստյանը։
Վերջում բանախոսը պատասխանեց դասախոսության մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 16:58:26