Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի տեղակալն աշխատանքային այցով եղավ Մարտունի համայնքում

29.09.2021

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի կողմից քաղաքացիների ընդունելության 2021 թվականի ժամանակացույցի համաձայն սեպտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը Մարտունու համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը ներկայացել էին Մարտունու տարածաշրջանի տարբեր համայնքների քաղաքացիներ: Նրանք բարձրացրեցին տարբեր բնույթի հարցեր՝ դրամական օգնություն ստանալու, նպաստի, աշխատանքի տեղավորման, բնակարանի վերանորոգման, հողատարածքի ոռոգման, առողջական խնդիրների և այլն: Քաղաքացիների կողմից բարձրացրած հարցերի մի մասին տրվեց բավարար պատասխան, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող հարցերի համար հանձնարարականներ տրվեց մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ ուսումնասիրելու և խնդիրներին լուծումներ տալու համար:
Այցի շրջանակներում մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը եղավ նաև Մարտունու ծննդատանը, որտեղ տնօրեն Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ օրերս ծննդատունը համալրվել է նորագույն և գերժամանակակից մի քանի ախտորոշիչ սարքավորումներով: Ըստ ծննդատան տնօրենի «Ռոտարի» մարդասիրական բարեգործական հասարակական կազմակերպության նվիրատվության շնորհիվ Մարտունու ծննդատան լաբորատորիան արդեն ունի այնպիսի սարքավորումներ, որոնց միջոցով հնարավոր կլինի տեղում իրականացնել արյան՝ մոտ 70-80 տարբեր տեսակի հետազոտություններ և որն էլ ավելի կբարձրացնի ծննդատան կողմից բնակչությանը մատուցվող բուժսպասարկման որակը:
Այնուհետև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը շրջայցի միջոցով ծանոթացավ 30 մահճակալ հզորություն ունեցող ծննդատան պայմաններին, հնարավորություններին, տեխնիկական հագեցվածությանը, զրուցեց բուժանձնակազմի հետ, լսեց և պատասխանեց նրանց կողմից բարձրացված հարցերին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 16:58:26