Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում շարունակվում են համավարակի դեմ պատվաստումները

30.09.2021

Սեպտեմբերի 30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի բնակչության շրջանում շարունակվում են Covid-19 համավարակի դեմ պատվաստումները: Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանի տեղեկացմամբ՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ մարզում պատվաստվել է 34 535 քաղաքացի, որից 1378 քաղաքացին՝ միայն վերջին մեկ օրվա ընթացքում:
Նույն աղբյուրի հավաստմամբ՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ Գեղարքւոնիքի մարզպետարանի 116 աշխատակիցներից համավարակի դեմ պատվաստվել են 110-ը կամ ընդհանուր աշխատողների 95 տոկոսը, 3269 մանկավարժներից պատվաստվել է 2437-ը կամ մանկավարժների ընդհանուր թվի 74,5 տոկոսը, 1243 բուժաշխատողներից՝ 929-ը կամ ընդհանուր բուժաշխատողների 75 տոկոսը, ՏԻՄ-երի աշխատակազմերի 958 աշխատակիցներից՝ 395-ը կամ ընդհանուր աշխատողների 41 տոկոսը, ԱԻՆ 236 աշխատակիցներից՝ 230-ը կամ ընդհանուր աշխատողների 97 տոկոսը և ՀՀ ոստիկանության մարզային վարչության 347 աշխատակիցներին 339-ը կամ ընդհանուր աշխատողների 98 տոկոսը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 16:58:26