Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենիկում բացվել եւ օրհնվել է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը

12.10.2021

Հոկտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքում բացվել եւ օրհնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած վարդենիկցի հերոսներ Տիգրան Արշակյանի, Հակոբ Գևորգյանի, Հարութ Ավետիսյանի, Արսեն Աբրոյանի, Վահան Օհանյանի,Արմեն Մինասյանի, Սերգեյ Մխոյանի, Արտաշ Այվազյանի, Մանվել Մանուկյանի  և Մարտին Մարտիրոսյանի հիշատակին կառուցված հուշարձանը։ Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի եւ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի ներկայացուցիչներ, զոհված հերոսների ծնողները եւ հարազատները, Վարդենիկի կրթական հաստատությունների մանկավարժներ, դպրոցականներ, Վարդենիկ համայնքի բնակիչներ։
Հուշարձանի օրհնության կարգ են կատարել Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվներ Տեր Գեւորգ քահանա Բարսեղյանը եւ Տեր Տարոն քահանա Հունանյանը։
Հերոսների սխրանքն ու անուններն իրենց ելույթներում փառաբանել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, համայնքի ղեկավարը, հոգևորակններ:
Արարողության մասնակիցները ծաղիկներ են խոնարհել նորաբաց հուշարձանին։
Հուշարձանը կառուցվել է Վարդենիկ համայնքի բնակիչ Արթուր Աբրոյանի նախաձեռնությամբ եւ բարերարությամբ։ Այն տեղադրված է Կամո Շահինյան փողոցում, Վարդենիկի թիվ 1 հիմնական դպրոցին հարող տարածքում։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03