Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք

12.10.2021

Գեղարքունիքի մարզում գործող ծառայությունների և կազմակերպությունների փոխգործակցության կատարելագործման նպատակով Գեղարքունիքի մարզպետի համապատասխան որոշմամբ 2021 թվականի հոկտեմբերի 12-ին Գավառ քաղաքում ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունում ձևավորված ղեկավարման շտաբի կողմից կազմակերպվեց և անցկացվեց արտապլանային ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը խոշոր ավտովթարի դեպքում» թեմայով:
Ուսումնավարժությանը ներգրավված էին ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը, ՀՀ ոստիկանության Գավառի բաժինը, Գավառի բժշկական կենտրոնի աղետների բժշկության, Գավառի ԳԳՄ վթարավերականգնողական խմբերը և Գավառի պետական բժշկական քոլեջի 2-րդ կուրսի ուսանողները:
Ուսումնավարժության անցկացման նպատակով կազմվել է նախապատրաստական օրացույցային պլան, համաձայն որի իրականացվել են փաստաթղթերի մշակման, ղեկավար կազմի նախապատրաստման, մասնակիցների հետ պարապմունքների անցկացման, ուսուցանվողների նախապատրաստման, ուսումնավարժության գործնական տեղամասերի նախապատրաստման աշխատանքներ:
«Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը խոշոր ավտովթարի դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնական վարժանքն անցավ ըստ պլանավորվածի: Գեղարքունիքի մարզպետի՝ սույն որոշման կատարման հսկողությունը վերապահված էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03