Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերաբացվել է Թթուջուր բնակավայրի հիմնանորոգված մանկապարտեզը

07.10.2021

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի Թթուջուր բնակավայրում 10-ամյա դադարից հետո Ճամբարակ համայնքի հիմնանորոգված մանկապարտեզն իր դռներն է բացել փոքրիկների առջեւ:Ինչպես տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, Թթուջրի մանկապարտեզի հիմնանորոգման մեկնարկը տրվել է 2015 թվականին, որի ընթացքում փոխվել է տանիքը, դռներն ու պատուհանները, իսկ 2020 թվականին այստեղ իրականացվել են ներքին հարդարման, գույքի ձեռքբերման, շենքի արտաքին եւ տարածքի բարեկարգման աշխատանքներ:
Վեցամյա ծրագիրն իրականացվել է համայնքի, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի եւ բարեգործական հասարակական կազմակերպությունների համագործակցության շրջանակներում, որի համար ծախսվել է շուրջ 80 միլիոն դրամ:
Վերջերս հանդիսավոր պայմաններում տեղի է ունեցել մանկապարտեզի բացման արարողություն:
«Մանկապարտեզն այսուհետ կծառայի ոչ միայն Թթուջուր բնակավայրի երեխաների, այլեւ համայնքի մյուս՝ Գետիկ, Մարտունի, Այգուտ, Դպրաբակ եւ Ձորավանք գյուղերի երեխաների կրթության եւ դատիարակության համար։ Հիմնանորոգված մանկապարտեզում ստեղծված է 80 սանի սպասարկման հնարավորություն: Մանկապարտեզի երկրորդ հարկում տեղակայված են խաղասենյակները, ննջասենյակները, սանհանգույցները, իսկ առաջին հարկում դահլիճն է, խոհանոցը, լվացքատունը, վարչական սենյակները և բուժկետը ։ Մանկապարտեզի բարեկարգված բակը նաեւ կահավորված է տարբեր խաղային հնարավորություններով:
Թթուջրի նորաբաց մանկապարտեզ առայժմ կհաճախի 60 սան, նրանց թիվն աստիճանաբար կավելանա, քանզի շատերը համայնքի մանկապարտեզի բացակայության պատճառով ստիպված էին իրենց փոքրիկներին այլ համայնքների մանկապարտեզներ տանել:
Ճամբարակ համայնքի 5 բնակավայրերից երեխաներին առավոտյան մանկապարտեզ, երեկոյան իրենց բնակավայրեր է տեղափոխում հարմարավետ միկրոավտոբուսը, աշխատակազմը համալրված է համապատասխան մասնագետներով»,-ներկայացրեց համայնքի ղեկավարի տեղակալը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03