Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 Քննարկվեց զորավարժությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Քննարկվեց զորավարժությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքը 20.09.2019

Սեպտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Գավառի եւ Մարտունու տարածքների համայնքների ղեկավարների, մարզային զինկոմի, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարության հետ՝ կապված 2019 թվականի սեպտեմբերի 24-ից մինչեւ հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում հայտարարված լայնածավալ զորավարժությունների կազմակերպման եւ անցկացման հետ: Մարզպետը հրահանգեց շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ դրսեւորել բարձր պատասխանատվություն ու պատվով կատարել տրված առաջադրանքները: « Այս զորավարժությունները թեեւ աննախադեպ են իրենց ընդգրկվածությամբ, սակայն դրանից չպետք է վախենալ, այլ դրանց պետք է մոտենալ պարտքի գիտակցումով ու հայրենասիրական մղումներով: Սրանով մենք եւս մեկ անգամ ստուգելու եւ գնահատելու ենք մեր ուժերն ու հնարավորությունները, անելու ենք անհրաժեշտ...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ 20.09.2019

Սիրելի հայրենակիցներ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը միակամ քվեարկեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման օգտին՝ ընտրելով ժողովրդավարության եւ ազատ զարգացման ուղին: Ցավոք, ազատության ու անկախության ճանապարհը Հայաստանի նորաստեղծ Հանրապետության համար ուղեկցվեց տնտեսական շրջափակմամբ ու փլուզմամբ, վառելիքաէներգետիկ ճգնաժամով ու պարտադրված պատերազմով, ինչը մեզանից խլեց ոչ միայն մարդկային թանկ կյանքեր, այլ նաեւ դուռ բացեց աղքատության, դժվարին կենսապայմանների ու արտագաղթի համար: Սակայն մեր ժողովուրդը ռազմադաշտում կերտեց հաղթանակներ ու տարեցտարի հաղթահարեց նաեւ տնտեսական դժվարությունները՝ կառուցելով իր երազած Ազատ ու Անկախ հայրենիքը, դառնալով միջազգային իրավունքի սուբյեկտ, աշխարհասփյուռ հայության իղձերի արտահայտողը եւ Արցախի...

Ասֆալտապատվում է Շողակաթ-Վարդենիս միջպետական ճանապարհի Ծափաթաղ-Արեգունի 12,5 կիլոմետրանոց հատվածը

Ասֆալտապատվում է Շողակաթ-Վարդենիս միջպետական ճանապարհի Ծափաթաղ-Արեգունի 12,5 կիլոմետրանոց հատվածը 19.09.2019

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Վարդենիս կատարած աշխատանքային այցի շրջանակներում դիտարկեց պետական բյուջեից տրամադրված միջոցների հաշվին իրականացվող Շողակաթ-Վարդենիս միջպետական ճանապարհի Ծափաթաղ-Արեգունի 12,5 կիլոմետր երկարության գրունտային հատվածի ճանապարհաշինարարական աշխատանքները: Մարզպետարանի քաղաքաշինության վարչության հաղորդած տվյալներով,աշխատանքների համար հատկացվել է 1 միլիարդ 457 միլիոն դրամ, որով նախատեսվում է հիմքի եւ միաշերտ ասֆալտբետոնյա ծածկի կառուցում: Այս պահին ընթանում են հիմքի կառուցման աշխատանքները: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Կապավոր» ՍՊԸ-ն: «Կառուցվող գրունտային ճանապարհահատվածը մշտապես գտնվում էր անբարեկարգ վիճակում, դժվարանցանելի էր տրանսպորտային կապի համար, ինչի արդյունքում Սեւանի սահմանամերձ բնակավայրերի տրանսպորտային հաղորդակցությունը շատ թույլ էր: Այս ճանապարհի կառուցումը ռազմավարական մեծ նշանակություն ունի, քանի որ այն Հայաստանի հյուսիսային մարզերը...

Նախատեսվում է մարզում տեղադրել  կենսաբանական մաքրման  աերացիոն կայաններ

Նախատեսվում է մարզում տեղադրել կենսաբանական մաքրման աերացիոն կայաններ 19.09.2019

Սեպտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Սևանի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանին, «Թիմ Մաստեր» ՍՊԸ հիմնադիր Մանվել Գաբրիելյանին, կազմակերպության այլ ներկայացուցիչների: Հանդիպմանը մասնակցում էր նաև «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Կարեն Սարգսյանը: Ինչպես տեղեկացրեց «Թիմ Մաստեր» ՍՊԸ հիմնադիր Մանվել Գաբրիելյանը, աշխատանքային խումբը նպատակ ունի Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքների մաքրման կայանների տեղադրումից հետո նույն հատվածներում տեղադրել կոյուղաջրերի կենսաբանական մաքրման աերացիոն կայաններ,որոնք հնարավորություն կտան՝ կոյուղաջրերի մաքրման աստիճանը հասցնել մինչև 98 տոկոսի: «Հիմա մենք պետք է հասկանանք, թե այդ երեք քաղաքների կոյուղաջրերին ինչպիսի ջրեր են խառնվում, հնարավո՞ր է արդյոք փոխել դրանց ուղղությունը,որպեսզի հստակեցնենք, թե ինչ հզորության կայաններ կարող ենք տեղադրել տվյալ տարածքներում: Որքան քիչ ջրեր խառնվեն կոյուղաջրերին, այնքան փոքր հզորության կենսաբանական մաքրման...

Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն անցկացրեց բուժհաստատությունների տնօրենների հետ

Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն անցկացրեց բուժհաստատությունների տնօրենների հետ 19.09.2019

Սեպտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ կայացած հանդիպման ընթացքում ամփոփեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության կողմից մարզի բժշկական հաստատություններում կատարած ուսումնասիրությունների արդյունքները՝ կապված աշխատանքային ընթացիկ գործունեության հետ: Արված դիտողությունները հիմնականում ուղղված էին առողջության առաջնային պահպանման օղակի տնօրեններին, որոնց աշխատանքում նկատվել են որոշակի բացթողումներ ու թերացումներ: Դրանք շտկելու ուղղությամբ մարզպետը տվեց համապատասխան հանձնարարականներ ու խիստ ցուցումներ: «Աշխատանքային օրինակելի վիճակ է արձանագրվել Արծվանիստի, Լճափի, Աստղաձորի, Լիճքի եւ Ծովակի բուժհիմնարկներում: Եվս մի քանի տեղերում նկատվում է աշխատանքների լավ ընթացք: Իսկ ահա առողջության առաջնային պահպանման օղակի հիմնարկների մեծ մասում արձանագրվել են խախտումներ ու թերացումներ՝ կապված դեղորայքի գնման...

 Գեղարքունիքի մարզպետը մասնակցեց  «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը 30 ամյակին նվիրված միջոցառմանը

Գեղարքունիքի մարզպետը մասնակցեց «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը 30 ամյակին նվիրված միջոցառմանը 18.09.2019

Գավառ քաղաքի ակադեմիկոս Թամամշեւի անվան գյուղատնտեսական քոլեջի դահլիճում սեպտեմբերի 18-ին հանդիսավորությամբ նշվեց «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության գործունեության 30-րդ տարեդարձը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության տնօրեն Ժիրայր Էդիլյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, տեղական ինքնակառավարման մարմինների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կրթական, նախակրթական ու առողջապահական հաստատությունների տնօրեններ, հոգևոր դասի ներկայացուցիչներ: Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան՝ ծանոթանալու նախորդ 30 տարիների ընթացքում «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության իրականացրած աշխատանքներին եւ ձեռքբերումներին,այնուհետ առանձին սենյակներում տեղի ունեցան կազմակերպության նոր ռազմավարական ուղղությունների վերաբերյալ շնորհանդեսներ։ Ժիրայր Էդիլյանի ներկայացմամբ՝ ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 11:53:11