Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Սեւանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի հանրային երրորդ քննարկումը

05.11.2021

Նոյեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Սեւանի ջրավազանային կառավարման պլան»-ի նախագծի հանրային երրորդ քննարկումը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը։
Քննարկմանը մասնակցեցին «Ի ՍԻ Ի Քաուքազուս» ՍՊ ընկերության փորձագետներ, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության աշխատակիցներ, «Սեւան Ազգային պարկ»-ի եւ «Գեղարքունիք» ՋՕԸ ներկայացուցիչներ։ Սեւանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման հաշվետվությունը ներկայացրին «Ի ՍԻ Ի Քաուքազուս» ՍՊ ընկերության փորձագետներ Ալեքսանդր Առաքելյանը եւ Մարինե Ոսկանյանը։
Ինչպես նշեցին բանախոսները, Սեւանի ջրավազանային կառավարման պլանի նախագիծը մշակվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «ԵՄ Ջրային նախաձեռնություն` պլյուս Արեւելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակներում։ Նախագծի հիմնական խնդիրներն են՝ մակերեւույթային եւ ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանությունը, Սեւանա լճի ջրային պաշարների քանակական եւ որակական բարելավումը, ջրային պաշարների հետագա վատթարացման կանխումը եւ կայուն ջրօգտագործման խթանումը։
Նախագծի շուրջ հարցադրումներով, դիտողություններով եւ առաջարկություններով հանդես եկան Գեղարքունիքի մարզպետարանի, «Գեղարքունիք» ՋՕԸ եւ «Սեւան Ազգային պարկ»-ի ներկայացուցիչները։
Քննարկման ընթացքում առավել մտահոգիչ խնդիր համարվեց Սեւանա լճի ջրերի աղտոտման հետագա կանխումը կոյուղաջրերից, կենցաղային աղբի թափոններից եւ այլ նպաստող գործոններից։
Ամփոփելով հանդիպումը՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը նշեց, որ բարձրացված հարցերը, դիտողություններն ու առաջարկությունները արդյունավետ էին ու բավարար եւ հույս հայտնեց, որ դրանք հաշվի կառնվեն նախագծի հաստատման ժամանակ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 18:15:53