Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

10 հազար եվրո՝  Լեռնահովիտի դպրոցի կարիքների կամար

10 հազար եվրո՝ Լեռնահովիտի դպրոցի կարիքների կամար 16.09.2019

Սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց փարիզյան «Վերագտնված երջանկություն» կազմակերպության ղեկավար Հայկ Մելիքյանին և կազմակերպության ներկայացուցիչներին, ովքեր հերթական այցով էին Գեղարքունիքի մարզպետարանում՝ նպատակ ունենալով օգնել Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի Լեռնահովիտ բնակավայրում դպրոցական նոր շենք կառուցելու հարցում: Ինչպես հանդիպման սկզբում նշեց Հայկ Մելիքյանը, ամիսներ առաջ կազմակերպության ներկայացուցիչները եղել են Լեռնահովիտում, ուսումնասիրել դպրոցական շենքի անբարվոք վիճակը և որոշել են Ֆրանսիայի հինգ քաղաքներում կազմակերպել բարեգործական համերգներ ու դրանցից գոյացած հասույթը ծախսել դպրոցական նոր շենքի կառուցման համար: «Համերգները կայացել են, որի արդյունքում գոյացել է 10 հազար եվրո գումար: Հասկանում ենք, որ 10 հազար եվրոն բավարարի չի Լեռնահովիտում դպրոցական նոր շենք կառուցելու համար, սակայն մենք եկել ենք Ձեզ հետ քննարկելու, որպեսզի որոշենք, թե դպրոցի որ կարիքների համար կարելի է ծախսել այդ գումարը»,- նշեց Հայկ Մելիքյանը:

«Էկո ֆիշ ֆեստ» փառատոնը մեկնարկում է համամարզային շաբաթօրյակով

«Էկո ֆիշ ֆեստ» փառատոնը մեկնարկում է համամարզային շաբաթօրյակով 14.09.2019

Այսօր, սեպտեմբեր 14-ին Սեւանի թերակզում տեղի է ունենալու «Էկո ֆիշ ֆեստ» (“Eco Fish Fest”) անունը կրող փառատոնը: Սակայն մինչև փառատոնի մեկնարկը, Գեղարքունիքի մարզում անցկացվում է համամարզային շաբաթօրյակ, որի ընթացքում իրականացվում են համայնքային և համատեղ ուժերով նաև Սեւանա լճի հարակից տարածքների սանիտարական մաքրման աշխատանքներ: Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ ստեղծված շաբաթօրյակի մարզային մշտական հանձնաժողովը, մարզպետ Գնել Սանոսյանի և մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանի ղեկավարությամբ, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների վերահսկողությամբ և անմիջական պատասխանատվությամբ մարզի ողջ տարածքում իրականացվում են սանիտարական մաքրման աշխատանքներ: Շաբաթօրյակին ընդգրկված են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզային և համայնքային ենթակայության բոլոր հիմնարկ-ձեռնարկությունների...

     Սևանի թերակղզում անցկացվեց   ձկան՝ «Էկո ֆիշ ֆեստ» փառատոնը

Սևանի թերակղզում անցկացվեց ձկան՝ «Էկո ֆիշ ֆեստ» փառատոնը 14.09.2019

Սեպտեմբեր 14-ին Սեւանի թերակզում տեղի ունեցավ ձկան՝ «Էկո ֆիշ ֆեստ» (“Eco Fish Fest”) անունը կրող փառատոն, որն իր տեսակով առաջին անգամ էր անցկացվում Գեղարքունիքի մարզում: Նախաձեռնությունը իրագործել էին ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը և «Ռեստորանների Հայկական Ասոցիացիան»՝ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի աջակցությամբ: Փառատոնին մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, մարզպետներ, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, խոհարարներ, հյուրեր, զբոսաշրջիկներ տարբեր երկրներից, կոլեկտիվներ, անհատ քաղաքացիներ: «Էկո ֆիշ ֆեստ» փառատոնի առիթով ներկաներին ողջունեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, «Ռեստորանների Հայկական Ասոցիացիայի» գործադիր տնօրեն Վահե Գեւորգյանը, Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը :

Հրավիրում ենք մասնակցելու ձկան փառատոնին

Հրավիրում ենք մասնակցելու ձկան փառատոնին 13.09.2019

Հարգելի գործընկեր: Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 10:00-21:00-ն, Գեղարքունիքի մարզում, Սեւանա լճի գեղատեսիլ ափին (Սեւանի թերակզում) տեղի կունենա «Էկո ֆիշ ֆեստ» (“Eco Fish Fest”) անունը կրող փառատոնը: Նույն օրը, մինչ փառատոնի բացումը, առաջին անգամ Գեղարքունիքի մարզում կկազմակերպվի իր մասշտաբներով դեռ չգերազանցված համասեւանյան շաբաթօրյակ, որի ընթացքում համատեղ ուժերով կիրականացվեն Սեւանա լճի հարակից տարածքների սանիտարական մաքրման աշխատանքներ: Այնուհետև Սեւանի թերակզու տարածքում ներկաները կմասնակցեն ձկնեղենով պատրաստվող կերակրատեսակների տես ու համտեսին, կծանոթանան ավանդական եւ նորարարական ճաշատեսակներին, դրանց պատրաստման առանձնահատկություններին: Հասարակական եւ պրոֆեսիոնալ համտեսով նաեւ կորոշվի ամենատպավորիչ ուտեստը եւ հմուտ խոհարարին: Միջոցառման ողջ ընթացքում մասնակիցները կունկնդրեն ազգային ռոք, ֆոլք երաժշտություն: Տոնական միջոցառումը կեզրափակվի հրավառությամբ:

Մադինայում երկու սուբվենցիոն ծրագիր է իրականացվում

Մադինայում երկու սուբվենցիոն ծրագիր է իրականացվում 13.09.2019

Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղում արդեն մեկ ամիս է, ինչ շինարարական աշխատանքներ են ընթանում ոռոգման ջրատարի ներքին եւ գիշերային լուսավորության ցանցերի կառուցման ուղղությամբ: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, շինարարությունն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն երկու ծրագրերի շրջանակներում: Սուբվենցիոն առաջին ծրագրով կառուցվում է գյուղի 5 թաղամասերով անցնող ոռոգման ջրատարի ներքին ցանցը երկաթյա կիսախողովակներով եւ 940 մետր երկարությամբ: Շինարարությունը սկսվել է օգոստոսի կեսերից եւ կավարտվի այս տարվա հոկտեմբերի սկզբին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 22 միլիոն 238 հազար դրամ, իսկ շինարարական մրցույթը շահվել է 12 միլիոն 990 հազար դրամով : Գումարի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մադինայի համայնքապետարանը...

 Կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը

Կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը 11.09.2019

Սեպտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստին մասնակցում էին մարզի խորհրդի անդամներ, ուժային կառույցների ղեկավարներ: Մինչ օրակարգային հարցերին անցնելը՝ Գեղարքունիքի մարզպետը շնորհակալություն հայտնեց այն համայնքների ղեկավարներն, որոնց հետևողական աշխատանքի շնորհիվ գրանցվել են սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշներ: «Չնայած այս ամենին, մարզի միջին կատարողականը ցածր է մնում որոշ համայնքների ղեկավարների անգործության արդյունքում: Ուստի հորդորում եմ բոլորին՝ տեղերում աշխատանքները կազմակերպել օրենքով սահմանված կարգով, առանց թերացումների և սեղմ ժամկետում շտկել բոլոր այն բացթողումները, որոնք խոչընդոտում են աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 11:53:11