Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում կիրականացվի «Ներառական տնտեսական աճի խթանում դրամաշնորհների համապատասխանեցման ծրագրի միջոցով» նախագիծը

29.10.2021

Հոկտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տնտեսագետ Ներսես Կյուրինյանին, հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հետազոտությունների գծով տնօրեն Լիլիթ Եզեկյանին և նույն կազմակերպության հետազոտությունների գծով օգնական Հրաչյա Խլղաթյանին Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետի օգնական Մանանա Գալստյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ:
Ինչպես նշվեց հանդիպման սկզբում ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպությունը ներկայումս Հայատանում իրականացնում է «Ներառական տնտեսական աճի խթանում դրամաշնորհների համապատասխանեցման ծրագրի միջոցով» նախագիծը, որը նախատեսվում է կյանքի կոչել նաև Գեղարքունիքի մարզում: Նախատեսվում է դրամաշնորհներ տրամադրել մարզում իրականացվող այն ծրագրերին, որոնք անմիջական կապ ունեն գյուղատնտեսության ոլորտի զարգացման հետ: Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ մարզից արտագնա աշխատանքի մեկնող այն քաղաքացիները, ովքեր ցանկություն կունենան իրենց բնակավայրերում ծավալել բիզնես գործունեություն և չմեկնել արտագնա աշխատանքի: «Մեր այցի նպատակն է մարզպետի հետ քննարկել ներկայացվող ծրագրից բխող բաղադրիչները, պարզել ծրագրի հանդեպ մարդկանց հետաքրքրվածության աստիճանը՝ մարզում մնալու և գյուղոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու, որպեսզի հնարավորություն ունենանք ծրագիրը ճիշտ նախագծել և իրականացման ընթացքում ապահովել ակնկալվող արդյունքը:
Դրամաշնորհ ստանալու պայմաններից մեկը շահառուների կողմից գումարի մի մասի ներդրումն է՝ նախապես մշակված գյուղատնտեսական նախագծի մեջ:»,- նշեցին ծրագրի պատասխանատուները:
Վերջիններիս հավաստմամբ մեկ ծրագրի իրականացման նպատակով ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից տրամադրվող դրամաշնորհի քննարկվող շեմը կազմում է 5000-15000 դոլար:
Մարզպետ Կարեն Սարգսյանը ողջունեց ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից Գեղարքունիքի մարզում իրականացվող նախագծի գաղափարը, հույս հայտնելով, որ դրա իրականացումը կարող է նպաստել նաև մարզում արտագնա աշխատանքի մեկնողների թվի նվազմանը: Կարեն Սարգսյանն առաջարկեց Գեղարքունիքի մարզում նշված ծրագիրը նախ կյանքի կոչել պիլոտային սկզբունքով, այդ ընթացքում ապահովելով նաև իրականացված ծրագրի արդյունավետության հանրային իրազեկումը, որպեսզի ավելի մեծ թվով շահառուներ ներգրավվեն՝ ծրագիրը դարձնելով ավելի ընդգրկուն և բազմաբովանդակ:
Նախագծի պատասխանատուները իրենց գոհունակությունը հայտնեցին Գեղարքունիքի մարզպետի հետ ունեցած արդյունավետ հանդիպման համար, նշելով, որ քննարկված թեմաներն առաջիկայում կդառնան նախագիծ, որն էլ կներկայացվի համապատասխան կառույցի հաստատմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 18:15:53