Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը

28.10.2021

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի կողմից քաղաքացիների ընդունելության 2021 թվականի ժամանակացույցի համաձայն հոկտեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը Սևանի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցում էին նաև Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը, Սևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ:
Ընդունելությանը ներկայացել էին Սևան համայնքի սակավ ապահովված ընտանիքների ներկայացուցիչներ:
Նրանք բարձրացրեցին դրամական օգնություն ստանալու, սոցիալական նպաստից օգտվելու, բնակարանի ձեռքբերման, բնակարանի վերանորոգման, պետպատվերի շրջանակներում բուժման կազմակերպման, առողջական այլ խնդիրներում աջակցություն ստանալու, բազմաբնակարան շենքում ջրահեռացման համակարգի հիմնանորոգման, վառելիքի ձեռքբերման հետ կապված հարցեր:
Քաղաքացիների կողմից բարձրացրած հարցերի մի մասին տեղում տրվեց բավարար պատասխան, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող հարցերի համար հանձնարարականներ տրվեց մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ ուսումնասիրելու և խնդիրներին լուծումներ տալու համար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 18:15:53