Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

  «էպոսասացության» փառատոնի հանրապետական փուլին  մարզից կմասնակցեն չորս դպրոցականներ

«էպոսասացության» փառատոնի հանրապետական փուլին մարզից կմասնակցեն չորս դպրոցականներ 10.09.2019

Արդեն 7-րդ տարին է, որ Հայաստանում կազմակերպվում և անցկացվում է «էպոսասացության» փառատոնը, որը նվիրվում է «Սասնա ծռեր» էպոսին: Այդ փառատոնին ամեն տարի Գեղարքունիքի մարզն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում և հանրապետական փուլում գրավում մրցանակային տեղեր: Սեպտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզի երկրագիտական թանգարանում անցկացվել է «Էպոսասացության» փառատոնի մարզային փուլը, որին մասնակցել են փառատոնի տարածքային փուլում հաղթող ճանաչված 13 շնորհալի աշակերտներ: Մասնակիցները ներկայացրել են Գավառի թիվ 1, Մարտունու թիվ 1, Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցները, Նորատուսի թիվ 1, Գավառի թիվ 2, Գանձակի թիվ 2 և Գագարինի միջնակարգ դպրոցները: Ժյուրիի կազմում ընդգրկվել են Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ...

Գեղարքունիքի մարզը  մասնակցել է «Մշակութային վերածնունդ» փառատոնին

Գեղարքունիքի մարզը մասնակցել է «Մշակութային վերածնունդ» փառատոնին 09.09.2019

Սեպտեմբերի 7-ին Դիլիջան քաղաքում անցկացվել է արհեստների և արվեստների «Մշակութային վերածնունդ» ավանդական փառատոնը, որի նպատակն էր զարգացնել Հայաստանի բոլոր մարզերում արդեն իսկ ձևավորված մրցակցության մթնոլորտը, որը ոչ միայն աշխուժացնում, իմաստավորում է ներմարզային մշակութային կյանքը, այլ նաև քաղաքից հեռու համայնքներում ստեղծագործող անհատներին և կոլեկտիվներին հնարավորություն է տալիս ճանաչվելու, գնահատված լինելու, փոխադարձ շփումների մի հարթակ ևս ամրագրելու: Փառատոնին մասնակցել է նաև Գեղարքունիքի մարզը ներկայացնող պատվիրակությունը, որի կազմում ընդգրկվել և աշխատանքներ են ներկայացրել Գեղարքունյաց թեմի Գավառի համայնքային կրթական կենտրոնի, Գավառի մանկատան, Մարտունու գեղարվեստի դպրոցի, Սարուխանի արվեստի դպրոցի, Ճամբարակ, Երանոս, Վարդենիս համայնքների...

 1 ծովային մղոն և 6.4 կմ-ոց լողանցում Սևանա լճում

1 ծովային մղոն և 6.4 կմ-ոց լողանցում Սևանա լճում 09.09.2019

«Savage of Sevan» ընկերությունն արդեն հինգերորդ տարին է Սևանա լճի ավազանում և Սևանա լճի ազգային պարկի տարածքում կազմակերպում է տարբեր սպորտաձևերի միջազգային սիրողական մրցույթներ, որոնց մասնակցում են արտասահմանից ժամանած բազմաթիվ մարզիկներ: Սեպտեմբերի 8-ին ռուսական «X-Waters» ընկերությունը «Savage of Sevan» ընկերության աջակցությամբ և համագործակցությամբ կազմակերպել է 1 ծովային մղոն և 6.4 կմ-ոց լողանցում Սևանա լճում: Լողանցումը սկսվել է Սևանա լճի թերակղզուց և ավարտվել հանդիպակաց ափում՝ Կապուտակ Սևան հյուրանոցային համալիրի լողափին: Մեկ ծովային մղոնը կազմակերպվել է Կապուտակ Սևան հյուրանոցային համալիրի ափամերձ տարածքում: Լողանցմանը մասնակցել են 250 լողորդներ՝ ՌԴ և ԱՊՀ տարբեր երկրներից: Միջոցառմանը հրավիրվել են նաև Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչները: Առիթը կարևորել և լողորդներին հաջողություն է մաղթել Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը...

   Խրախուսվեցին մարզային փրկարարական վարչության 30 աշխատակիցներ

Խրախուսվեցին մարզային փրկարարական վարչության 30 աշխատակիցներ 09.09.2019

Փրկարարի օրվա, մասնագիտական բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսվեցին մարզային փրկարարական վարչության 30 ծառայողներ: Սեպտեմբերի 9-ին շնորհակալագրերը փրկարարներին հանձնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ ՀՀ ԱԻՆ մարզային փրկարարական վարչություն կատարած աշխատանքային այցի ընթացքում: «Բոլորիդ ողջունում եմ և շնորհավորում Փրկարարի օրվա առթիվ: Շնորհակալություն ձեր աշխատանքը պատվով կատարելու համար: Տեսնում ենք, որ ծառայությունն աշխատում է, բազմաթիվ կյանքեր փրկվում են ձեր օպերատիվ աշխատանքի շնորհիվ: Մաղթում եմ ձեզ անփորձանք աշխատանք, առողջություն և հաջողություններ»,- դիմելով փրկարար ծառայության աշխատակիցներին նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը...

Կալավանում բացվեց  «Գիտական և արկածային զբոսաշրջության կենտրոն»

Կալավանում բացվեց «Գիտական և արկածային զբոսաշրջության կենտրոն» 05.09.2019

Սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկության զարգացման ազգային կենտրոնի, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և տեղական գործընկերների մասնակցությամբ Ճամբարակ համայնքի Կալավան բնակավայրում բացվեց « Գիտական և արկածային զբոսաշրջության կենտրոն»: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլյա Շուշանյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը...

 Գեղարքունիքի մարզպետը կատարեց քաղաքացիների ընդունելություն

Գեղարքունիքի մարզպետը կատարեց քաղաքացիների ընդունելություն 04.09.2019

Սեպտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Գնել Սանոսյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին 33 քաղաքացի: Դրանցից 5 քաղաքացի դիմեցին աշխատանքի տեղավորման խնդրով, 10-ը՝ բնակարանների և ենթակառուցվածքների բարելավման, բնակտարածքի և հողի հետ կապված մի շարք խնդիրներով, 4 քաղաքացի՝ բուժման մեկնելու հարցում աջակցություն ստանալու և առողջարանային ուղեգիր ձեռք բերելու հարցերով, 12 քաղաքացի՝ դրամական օգնություն ստանալու նպատակով և ևս 2 քաղաքացի՝ ընտանեկան նպաստի համակարգից օգտվելու հետ կապված հարցերով: Դիմումատուների մի մասի խնդրանք- պահանջները բավարարվեցին տեղում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 11:50:55