Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառ քաղաքի Բուռնազյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները մոտենում են ավարտին

16.11.2021

Գավառ քաղաքի Բուռնազյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները, որոնք սկսվել են այս տարվա հունիս ամսից, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, արդեն գտնվում են ավարտական փուլում։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 220 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է 1 կիլոմետր 108 մետր երկարության ճանապարհի, ուղիների , մուտքերի եւ մայթերի ասֆալտապատում։ Ճանապարհի ասֆալտապատման մակերեսը կազմում է 8825 քառակուսի մետր, մայթերի եւ ուղիների մակերեսը՝ 2031,4, մայթերի մակերեսը՝ 5631 քառակուսի մետր։ Շինարարական աշխատանքներն իրականացնող «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ գլխավոր ճարտարապետի տեղեկացմամբ՝ նոյեմբերի 10-ի դրությամբ աշխատանքներն ավարտի են հասցված մոտ 90 տոկոսով։ Մնացել է ասֆալտատապատելու 150 գծամետր ճանապարհ եւ 2000 քառակուսի մետր մակերես զբաղեցնող մայթ։  Այս Ճանապարհը հիմնանորոգման չէր ենթարկվել վերջին չորս տասնամյակների ընթացքում եւ գրեթե գտնվում էր անանցանելի վիճակում ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 11:53:11