Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում առարկայական օլիմպիադայի ներդպրոցական փուլին մասնակցելու համար հայտագրվել է 4308 աշակերտ

23.11.2021

Նոյեմբերի 22-ից մեկնարկել է 2021-2022 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի առաջին փուլը, որին մասնակցելու համար Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներից հայտագրվել են 4308 աշակերտ։
Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն առարկայական օլիմպիադայի առաջին կամ ներդպրոցական փուլն անցկացվում է օնլայն կարգով, «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աստղագիտություն», «Աշխարհագրություն» առարկաներից։ Ամենաշատ մասնակիցներ հայտագրվել են «Մաթեմատիկա» առարկայից՝ 2112 հոգի։«Ֆիզիկա» առարկայից հայտագրվել են 486, «Ինֆորմատիկա»-ից՝ 87, «Քիմիա»-ից՝ 495, «Կենսաբանություն»-ից՝ 581, «Աշխարհագրություն»-ից՝ 547 աշակերտ։ «Աստղագիտություն» առարկայից մասնակցության հայտ չի ներկայացվել։ Օլիմպիադայի երկրորդ կամ մարզային փուլը կանցկացվի 2022 թվականի հունվարի 19-ին, որին կմասնակցեն առաջին փուլում լավագույն արդյունքներ ապահոված աշակերտները։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-12-03 11:23:30