Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհի երկու փլվածքներն ամբողջությամբ վերականգնված են

12.11.2021

ՀՀ պետական բյուջեի միջոցներով ամբողջությամբ վերականգնվել են Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհի երկու փլվածքները, որոնք վերջին տարիներին առաջացել էին Սեւանա լճի ջրերի բարձրացման հետեւանքով։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, միջպետական նշանակության ավտոճանապարհի փլվածքներն առաջացել են Շողակաթ եւ Ծափաթաղ գյուղերի հատվածներում։ Ավտոճանապարհի Շողակաթի հատվածում փլվածքի երկարությունը կազմում էր 730 գծամետր։
Փլվածքի վերականգնման համար պետական բյուջեի միջոցներից հատկացվել էր 80,8 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարվա վերջերից եւ ավարտվել են այս տարվա հոկտեմբերին։ Կատարվել է գաբիոնային շարվածք, ամբողջ երկարությամբ տեղադրվել է մետաղական արգելապատնեշ։
Ծափաթաղի հատվածում փլվածքն ուներ 400 մետր երկարություն, որի վերականգնման համար պետական միջոցներից հատկացվել էր 335 միլիոն դրամ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել էին այս տարվա հուլիսից եւ ավարտվել հոկտեմբերի վերջերին։Կատարվել է կողնակների հողային լիցք, շուրջ 2 հազար խորանարդ մետր գաբիոնային շարվածք, 400 գծամետր երկարությամբ եւ 3486 քառակուսի մետր մակերեսով տեղադրվել է երկշերտ ասֆալբետոնյա ծածկ։Փլվածքի ամբողջ երկայնքով տեղադրվել է արգելապատնեշ։
Շինարարական աշխատանքները Շողակաթի հատվածում իրականացրել են «Արտաշես եւ Տաթեւիկ», Ծափաթաղի հատվածում՝ «ՎՄՎ-Քամփնի» ընկերությունները։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 11:53:11