Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ

10.11.2021

Ջերմորեն շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ներկայացուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ:
Տարիների ընթացքում ձևավորված և կայացած ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինները ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կարևորագույն ինստիտուտներից մեկն է, որն այսօր էլ, ժամանակի պահանջներին համահունչ շարունակում է կատարելագործվել, ինչին ակտիվ մասնակցությունը բոլորիս խնդիրն է:
Վստահ եմ, որ տեղական ինքնակառավարման համակարգի հետագա գործունեությունը կուղեկցվի նորովի արդյունավետությամբ և ընթացող բարեփոխումները կնպաստեն վերջինիս շարունակական կատարելագործմանը:
Քաղաքացիական հասարակության կայացման և ժողովրդավարության ամրապնդման համապատկերում տեղական ինքնակառավարման դերն ու նշանակությունը մեր պետության կյանքում տարեցտարի ավելի են մեծանալու, քանզի այս համակարգի հետագա կատարելագործման, համայնքներում տարբեր բնույթի ծառայությունների ծավալի մեծացման և արդյունավետության բարձրացման հետ կապված հարցերը մշտապես գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:
Համոզված եմ, որ այսուհետ ևս տեղական ինքնակառավարման մարմինները շարունակելու են վստահորեն կատարել իրենց առջև դրված խնդիրները՝ հանուն համընդհանուր բարեկեցության և հետագա առաջընթացի:
Վերստին շնորհավորում եմ տոնի առթիվ՝ մաղթելով նորանոր հաջողություններ, բարեկեցություն և հաստատակամություն՝ հանուն ավելի բարեկեցիկ հասարակության, ավելի ուժեղ համայնքի ու պետության: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44