Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«EU4Sevan» բնապահպանական ծրագիրը պաշտոնապես մեկնարկեց

16.03.2021

Մարտի 15-ին կայացավ Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» ծրագրի առցանց մեկնարկը, որին ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ինչպես նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆը: Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից:
EU4SEVAN ծրագրի նպատակն է բարելավել Սևանա լճի ջրահավաք ավազանի ջրի մշտադիտարկման և կառավարման, ինչպես նաև կեղտաջրերի մաքրմանն ուղղված լուծումների ներդրման կարողությունների հզորացումը պետական և մասնավոր շահառուների շրջանում: Ծրագիրը նաև կաջակցի էկոհամակարգի համար բարենպաստ և ջուր խնայող հողօգտագործման ու մշակման կարողությունների բարելավմանը: Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է բարձրացնել Սևանա լճի պաշտպանության վերաբերյալ իրազեկումն ու տեղեկատվության հասանելիությունը ավազանին կից համայնքներում: Միջոցառումը համախմբել էր EU4SEVAN ծրագրի իրականացման շահագրգիռ կողմերին: «Եվրամիությունը՝ Սևանի համար» խորագրով նոր գործընկերությունը մեկ անգամ ևս ցույց է տալիս ԵՄ-Հայաստան խորին ներգրավվածությունը յուրօրինակ Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանության գործում: Եկե՛ք միասին հոգ տանենք Սևանա լճի կայունության մասին»,- նշեց ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը:
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ողջույնի խոսքում պատրաստակամություն հայտնեց աջակցել ծրագրի հետագա գործունեությանը և միջոցառումներին` որպես ծրագրի հուսալի գործընկեր: ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միհաելա Ստոյկոսկան իր հերթին կարևորեց ծրագրի արդիականությունը Սևանա լճի բնապահպանական իրավիճակի ներկա փուլում և գործընկեր կառույցների բնապահպանական հարցերի շուրջ արդյունավետ համագործակցությունը:
Միջոցառման ընթացքում EU4SEVAN ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը ներկայացրեց Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծրագրի նպատակները, խնդիրները և ակնկալվող արդյունքները:
Ի լրումն EU4SEVAN–ի հիմնական արդյունքներին, ծրագիրը նախապատրաստում է այս գարնանը Գեղարքունիքի մարզի մի շարք գետերի ափամերձ գոտիներում շուրջ 600,000 ուռենիների կտրոններ և պտղատու ծառեր տնկել, ինչպես նաև գետերի հուները և գետափերը մաքրել թափոններից՝ ապահովելով ՔՈՎԻԴ-19-ի սոցիալ-տնտեսական հետևանքներից առավել տուժած 750 բնակչի կարճաժամկետ զբաղվածությունը:

ՔՈՎԻԴ-19-ի հետևանքների չեզոքացման շրջանակներում EU4SEVAN ծրագիրը նախատեսում է նաև աջակցել տեղացի ֆերմերներին՝ շուրջ 3 հա տարածքում մշակել կաղամբի նոր տեսակներ, ինչը, էկոհամակարգերի համար բարենպաստ մշակման արդյունքում, կսպառի երկու անգամ պակաս ջուր և կապահովի 2-3 անգամ ավելի եկամուտ:
EU4SEVAN ծրագրի կիրականացվի 5,7 միլիոն եվրոյին համարժեք ՀՀ դրամի շրջանակներում, մինչև 2024 թվականի օգոստոս ամիսը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03