Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այց կատարեց Երանոս համայնք

23.03.2021

Մարտի 23-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Երանոս համայնքում։Համայնքապետարանում մարզպետը քննարկում անցկացրեց համայնքի ղեկավարի, համայնքապետարանի աշխատակազմի, ավագանու անդամների, դպրոցների տնօրենների եւ համայնքի ակտիվի հետ։ Հանդիպման սկզբում համայնքի ղեկավար Սաշա Բավեյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց Երանոսում իրականացված սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի ծավալներին և առաջիկա հրատապ անելիքներին։ «2018-2020 թվականներին Երանոսում սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման ծավալը կազմել է 252 միլիոն դրամ, որի հիմնական մասը կյանքի է կոչվել ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Կառուցվել են ճանապարհներ, խմելու եւ ոռոգման ջրատարների, լուսավորության ցանցեր, մասնակի հիմնանորոգվել է համայնքի մանկապարտեզը։ Այս տարի եւս սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մարզպետարան ենք ներկայացրել զարգացման չորս ծրագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 150 միլիոն դրամ: Երանոսում ներդրումային ծրագրերին մասնակցելու ցանկություն են հայտնել նաեւ համայնքի բարերարները, որոնց աջակցության շնորհիվ ևս համայնքում հնարավոր կլինի լուծել շատ խնդիրներ»,-հավաստեց համայնքի ղեկավարը։
Արձագանքելով համայնքի ղեկավարի խոսքին` մարզպետը կարեւորեց Գեղարքունիքի մարզպետարան-Երանոսի համայնքապետարան համագործակցության պահպանումը եւ հավաստեց, որ այս տարվա ընթացքում էլ Երանոսում կառավարության աջակցությամբ և համայնքի համաֆինանսավորմամբ կիրականացվեն սոցիալ-տնտեսական նշանակության ծրագրեր։
«Մեր այցի նպատակներից մեկն էլ Երանոսում «Թումո» ստեղծարար կենտրոնի տուփի տեղորոշման հարցի կարգավորումն է: Տուփը պետք է տեղադրվի այնպիսի վայրում, որից անխոչընդոտ կարողանան օգտվել նաև Վարդաձորի դպրոցականները։ Ինչ վերաբերում է դպրոցաշինական խնդիրներին, ասեմ,որ այս պահին ՀՀ կառավարության հետ քննարկում ենք մի քանի տարբերակ` հիմնանորոգումից մինչեւ նոր դպրոցական շենքի կառուցում։ ՀՀ կառավարության, մարզպետարանի և Երանոսի համայնքապետարանի միջև առկա համագործակցության արդյունքում լուծվել է նաեւ համայնքի մանկապարտեզի գույքի խնդիրը։ Արդեն կառավարություն են ներկայացվել այս տարվա համար նախատեսված սուբվենցիոն ծրագրերը, որոնց թվում են նաև Երանոսի խնդիրներին վերաբերող ծրագրերը»,- նշեց մարզպետը:
Հանդիպման ավարտին Գնել Սանոսյանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող տարաբնույթ հարցերի։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03