Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ

23.03.2021

Մարտի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի հետ։ Խորհրդակցության ընթացքում քննության առնվեցին ՀՀ Վարչապետի 2021 թվականի մարտի 15-ի՝ Գեղարքունիքի մարզ կատարած այցի արդյունքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի, համավարակով պայմանավորված ընդհանուր իրավիճակի եւ հակահամաճարակային կանոնների պահպանմանը վերաբերող հարցեր:
Անդրադառնալով կրթական ոլորտի քաղաքաշինական խնդիրներին՝ մարզպետը հանձնարարեց համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին դպրոցներում կատարել ուսումնասիրություններ, գրառել 3-ական կարևորագույն խնդիրներ և աշխատանքներ տանել դրանց միջանկյալ լուծման ուղղությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև դպրոցական ճաշարանների նորոգման ու պայմանների բարելավման, որոշ դպրոցների գույքով ապահովման, նախանշված համայնքներում «Թումո» ստեղծագործական կենտրոնի տուփերի տարածքների ընտրության, 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերի ներկայացման ընթացքի, 2020 թվականից կիսատ մնացած սուբվենցիոն ծրագրերի շարունակմանն ուղղված հարցեր:
Խոսվեց նաև համայնքային բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների, մարզի որոշ համայնքներում սելավատարների մաքրման աշխատանքների նախատեսման, Արցախյան վերջին պատերազմում զոհված եւ վիրավոր զինծառայողների փաստաթղթերի հավաքագրման և նրանց ընտանիքներին աջակցությունների տրամադրման ընթացքի հետ կապված խնդիրների մասին։
Գնել Սանոսյանը հանձնարարեց Գեղարքունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման մարմինների, գյուղատնտեսության և բնապահպանության վարչություններին՝ եղանակային պայմանների կայունացմանը զուգընթաց կազմակերպել և իրականացնել համամարզային շաբաթօրյակ և ծառատունկ:
Խորհրդակցության ընթացքում առաջ քաշված հարցերի շուրջ համապատասխան մեկնաբանություններով և առաջարկություններով հանդես եկան Գեղարքունիքի մարզպետարանի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները։
«Ինչպես տեսնում եք, մեր անելիքները շատ են, հրատապ և առաջնահերթ կարգավորում պահանջող։ Դրա համար պետք է լինենք հետեւողական ու փորձենք արդյունավետ ու լարված աշխատանքով կարգավորել բոլոր այն խնդիրները, որոնք ծառացած են մեր առջև հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում։Բոլորից ակնկալում եմ աշխատանքային բարձր պատասխանատվություն և ստացած հանձնարարականների արդյունավետ կատարում»,-ասաց մարզպետ Գնել Սանոսյանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03