Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի դպրոցականները «Живая классика» խորագիրը կրող պատանի ընթերցողների միջազգային փառատոնի դիպլոմակիրներ

19.03.2021

Վերջին տարիներին Հայաստանում ԿԳՄՍ նախարարության և Երևանում գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի կողմից կազմակերպվում և անցկացվում է «Живая классика» խորագիրը կրող պատանի ընթերցողների միջազգային փառատոնը, որին ամեն տարի ակտիվորեն մասնակցում են նաև Գեղարքունիքի մարզի տարբեր դպրոցների լավագույն աշակերտներ: Գեղարքունիքի մարզում այս տարվա փետրվար ամսին անցկացվել է փառատոնի մարզային փուլը, որի արդյունքում հաղթող են ճանաչվել Լիճքի թիվ 1 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Յուրա Մովսիսյանը, թեման՝ Борис Васильев «А зори здесь тихие» և Սևանի թիվ 1 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի Տաթևիկ Մարգարյանը, թեման՝ Григорий Горин «Ежик»: Մասնակիցները ստացել են գեղարվեստական գրքեր:
Մարտի 12-ին Երևանում անցկացվել է փառատոնի հանրապետական փուլը, որին մասնակցել են նաև Գեղարքունիքի մարզից առաջին փուլում հաղթող ճանաչված շնորհալի աշակերտները: Նրանք հանդես են եկել լավագույն ձևով և ակտիվ մասնակցության համար արժանացել դիպլոմների և խրախուսական նվերների:
Փառատոնի համակարգող Սոնա Սառաջյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին՝ փառատոնի աշխատանքներին և մարզի դպրոցականներին աջակցելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03