Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քայլ առ քայլ դեպի մաքուր և բարեկարգ համայնքներ

Քայլ առ քայլ դեպի մաքուր և բարեկարգ համայնքներ 25.08.2025

«Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ն շարունակում է իրականացնել նոր աղբամանների տեղադրման ծրագիրը։ Այս անգամ մեր կանգառը Գավառ խոշորացված համայնքն է։ Արդեն մի քանի օր է՝ համայնքի գյուղերում տեղադրվում են ժամանակակից և հարմարավետ աղբամաններ։ Ներկայումս գործընթացը շարունակվում է Գավառ քաղաքի տարբեր հատվածներում։ Մեր հիմնական նպատակն է ստեղծել մաքուր և առողջ միջավայր յուրաքանչյուր բնակչի համար։ Այս նախաձեռնությունը ևս մեկ կարևոր քայլ է դեպի կանոնավոր և արդյունավետ աղբահանություն։ Գավառից դեպի մյուս բնակավայրեր․ շարունակական աշխատանքներ՝ մաքուր ու առողջ ապագայի համար։ Կոտայք և Գեղարքունիք ԿԿԹ

Պետություն-համայնք սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում իրականացվում է երկու ծրագիր

Պետություն-համայնք սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում իրականացվում է երկու ծրագիր 21.08.2025

Սևան համայնքի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում իրականացվում են խմելու ջրի ցանցի վերակառուցման և Ծովագյուղ բնակավայրի՝ 1-ին փողոցի 1-ին նրբ․, 1-ին փողոցի 2-րդ նրբ., 2-րդ փողոցի մի մաս, 4-րդ փողոցի 1-ին փկղ․, 11-րդ փողոցի, 17-րդ փողոցի, 18-րդ փողոցի 1-ին նրբ․, 20-րդ փողոցի 1-ին փկղ․, 24-րդ փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ նրբանցքներ, գերեզմանների հարակից տարածքի, Աստվածընկալի տարածքի և 1-ին թաղամասի ասֆալտապատման աշխատանքները։ Համաձայն նախագծի՝ նախատեսվում է Ծովագյուղի գործող ջրագծերի 3985գծմ երկարությամբ խողովակաշարը փոխարինել և իրականացնել 4 հատ աղբյուրակապի վերանորոգում: Խմելու ջրագծի արտաքին ցանցի վերակառուցվող հատվածի շահագործման համար ոչ պիտանի պողպատե խողովակները կփոխարինվեն պոլիէթիլենե խողովակներով: Ծրագրի պայմանագրային արժեքը 37 մլն, 770 հազար դրամ է՝ պետություն-համայնք 75%-25% ներդրմամբ: Աշխատանքներն իրականացվում են «Եդեմ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից: Ընթացքի մեջ են նաև Սևան համայնքի Գագարին բնակավայրի Գայի փողոցի,...

Պետություն-համայնք սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Սարուխան բնակավայրում ավարտական փուլում են հինգ փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Պետություն-համայնք սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Սարուխան բնակավայրում ավարտական փուլում են հինգ փողոցների հիմնանորոգման աշխատանքները 21.08.2025

Գավառի՝ 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտական փուլում են Գավառ համայնքի Սարուխան բնակավայրի փողոցների հիմնանորոգման աշխատանքները։ Արդեն ասֆալտապատվել են Գոքոյան, Դեմիրճյան փողոցները, ավարտական փուլում են Քուչակի առաջին, Քուչակի երկրորդ փողոցները։ Քիշոյան փողոցում էլ դեռևս ընթանում են հողային աշխատանքներ։ Փողոցները նաև գծանշվելու են, տեղադրվելու են ճանապարհային երթևեկության նշաններ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 140 մլն 500 հազար դրամ է։ Գումարն համամասնորեն հատկացվելու է պետական և համայնքի բյուջեներից։ Կապալառուն՝ «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն է։

ՀՀ կառավարությունը 2 միլիարդ 124 միլիոն 844, 7 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի համայնքային, մարզային և հանրապետական նշանակության որոշ ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման հա

ՀՀ կառավարությունը 2 միլիարդ 124 միլիոն 844, 7 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի համայնքային, մարզային և հանրապետական նշանակության որոշ ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման հա 21.08.2025

ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 21-ի հերթական նիստում որոշում է կայացվել Գեղարքունիքի մարզին հատկացնել 2 միլիարդ 124 միլիոն 844, 7 հազար դրամ՝ համայնքային, մարզային և հանրապետական նշանակության որոշ ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքների իրականացման համար։ Այդ թվում․ 407 միլիոն 336,4 հազար դրամ՝ Տ-4-63, /Հ-7/ - Ջիլ մարզային նշանակության ավտոճանապարհի և նորակառույց դպրոց տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման համար 748 միլիոն 883,6 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մյասնիկյան, Գևորգ Զիրոյան և Սայաթ Նովա խաչմերուկից մինչև Ն. Գետաշեն բնակավայրի թիվ 2 միջնակարգ դպրոցի խաչմերուկ ավտոճանապարհի հիմնանորոգման համար 78 միլիոն 824,7 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի կենտրոնական փողոցի մի հատվածի ասֆալտապատման համար 889 միլիոն 800,0 հազար դրամ՝ Հ-7,/Մ-4/ -Շորժա-Վարդենիս-/Մ-10/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ78+100-կմ97+032 հատվածի միջին նորոգման համար։

Գավառում կայացավ Գեղարքունիքի մարզի հանրակրթական, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը

Գավառում կայացավ Գեղարքունիքի մարզի հանրակրթական, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը 20.08.2025

2025-2026 ուսումնական տարվան ընդառաջ՝ Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում անցկացվեց օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ով հանդես եկավ ընդարձակ զեկույցով և պատասխանեց ներկաներին հուզող հարցերին։ Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ: Խորհրդակցության շրջանակում քննարկվեցին․ Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման ընթացքը «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարվա» մեկնարկը ԲՏՃՄ լաբորատորիաների ներդրումը դպրոցներում Ուսուցիչների կամավոր ատեստավորում և տարակարգի տրամադրում Քննությունների նոր ձևաչափ (4-րդ և 9-րդ դասարաններում) Երկարօրյա ծառայության կազմակերպում․․․

Որակյալ առողջապահական ծառայությունները պետք է լինեն հասանելի՝ անկախ բնակավայրի սահմանամերձ կամ քաղաքային լինելուց

Որակյալ առողջապահական ծառայությունները պետք է լինեն հասանելի՝ անկախ բնակավայրի սահմանամերձ կամ քաղաքային լինելուց 19.08.2025

Այսօր՝ օգոստոսի 19-ին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատվան գյուղում տեղի ունեցավ նորակառույց բուժակ-մանկաբարձական կետի բացման արարողությունը, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեն, ԿԽՄԿ քաղաքական և գործառնական խորհրդատու Ավետիք Փաշայանը, Վարդենիսի ԲԿ-ի տնօրեն Շահեն Շահինյանը, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի աշխատակիցներ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորեց Շատվանի նոր ԲՄԿ-ի բացման առիթով և ընդգծեց ծրագրի կարևորությունը համայնքի բնակիչների առողջության պահպանման գործում։ Մարզպետը իր խոսքում նաև շնորհակալություն հայտնեց ԿԽՄԿ գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար՝ նշելով․ «Մեր քաղաքականությունն է, որ առողջապահական ծառայությունները հասանելի լինեն՝ անկախ բնակավայրի սահմանամերձ կամ քաղաքային լինելուց, և քաղաքացիները ստիպված չլինեն որակյալ բուժսպասարկում ստանալու համար հասնել քաղաքային բնակավայրեր»։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-13 09:49:13