Նորություններ
Սեպտեմբերի 18-19-ը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված լրագրողական շրջայցի շրջանակում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ընդունել է մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների և ներկայացրել մարզում իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները։ Հանդիպմանը մասնակցում էին հետևյալ լրատվամիջոցների լրագրողները՝ Հանրային ռադիո, Արմինֆո, Հետք, Հ2, Առավոտ, Սիվիլնեթ, Ռեգիոնս Թիվի Գյումրի։ Քննարկվել են մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող մի շարք ոլորտային և ռազմավարական հարցեր, այդ թվում՝ • դպրոցաշինություն, • ճանապարհաշինություն, • ենթակառուցվածքների զարգացում, • մարզային տրանսպորտի կազմակերպում, • գյուղատնտեսության խթանում, • սահմանային և անվտանգային խնդիրներ, • աշխատատեղերի ստեղծում և միգրացիոն միտումներ։ Մարզպետը պատասխանել է լրագրողների հարցերին՝ ընդգծելով նման այցելությունների և անմիջական շփումների կարևորությունը՝ մարզերում առկա իրադրությանը տեղում ծանոթանալու և իրատեսական պատկերացում կազմելու տեսանկյունից։

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 18.09.2025
ՀՀ կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 18-ի հերթական նիստում որոշում է կայացվել 199 միլիոն 559, 4 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի և առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով։ Այդ թվում․ 56 միլիոն 452.8 հազար դրամ հատկացվել է քամու հետևանքով Գավառ համայնքի վնասված տանիքների վերանորոգում (Ազատության 2-րդ փողոց 4-րդ փակուղի թիվ 2 և Կաբելագործների թիվ 6 շենքեր) ծրագրի իրականացման համար։ 98 միլիոն 656.6 հազար դրամ՝ Ճամբարակ քաղաքի գլխավոր մուտքի հարակից փլուզված հենապատի վերանորոգման աշխատանքների իրականացման համար։ 44 միլիոն 450.0 հազար դրամ՝ Գավառ համայնքի Հացառատ թաղամասի կեղտաջրերի կենտրոնական կոլեկտորի կառուցման համար։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 17.09.2025
SIGMA ծրագիրը փնտրում է գործընկերների Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերից մրգի, հատապտղի և բանջարեղենի մթերման և չորացման տնտեսությունների հիմնադրման համատեղ ներդրումային ենթածրագրերի իրականացման համար։ Ենթածրագրային առաջարկները ներկայացնել ըստ այս ձևաչափի՝ https://shorturl.at/XxWgh Ենթածրագրային հայտեր ներկայացնելու վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 1-ը։ Լոռու և Շիրակի մարզերում հետաքրքրված տնտեսվարողներին խնդրում ենք իրենց ենթածրագրային հայտերն ուղարկել հետևյալ էլ. հասցեին Henri_Matinyan@dai.com, henri.matinyan@yahoo.com ներկայացված ձևաչափը ներբեռնելուց և լրացնելուց հետո։ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում հետաքրքրված տնտեսվարողներին խնդրում ենք իրենց ենթածրագրային հայտերն ուղարկել հետևյալ էլ. հասցեին` Artak_dadoyan@dai.com, Ardadoyan@gmail.com ներկայացված ձևաչափը ներբեռնելուց և լրացնելուց հետո։ Մանրամասները՝ ստորև։ SIGMA ծրագիրը ֆինանսավորվում է

Հիմնանորոգվում է Մարտունի-Ներքին Գետաշեն մարզային նշանակության ավտոճանապարհը 16.09.2025
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ՝ մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի քաղաքաշինության պատասխանատուների ուղեկցությամբ, այցելել է Մարտունի համայնք, որտեղ դիտարկել է Մարտունի-Ներքին Գետաշեն մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը։ Ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել Մարտունի-Ներքին Գետաշեն ավտոճանապարհի երթևեկելի մասը՝ 3,4 կիլոմետր երկարությամբ և 35 հազար քառակուսի մետր մակերեսով, երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրմամբ, նույն ճանապարհն իրար կապող Արգիճի գետի կամուրջը, կառուցել 2 կիլոմետր 300 մետր երկարության ու շուրջ 5000 քառակուսի մետր մակերեսով սալիկապատ մայթեր ու ջրահեռացման համակարգ։ Շինաշխատանքները մեկնարկել են 2025 թվականի օգոստոս ամսին։ Ներքին Գետաշեն բնակավայրի հատվածում արդեն տեղադրվել են ջրահեռացման վաքեր և մայթերի բազալտե եզրաքարեր։

Կարմիրգյուղի Հ1 միջնակարգ դպրոցում հիմնվել է Էկոլաբ 15.09.2025
Սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել Կարմիրգյուղի Հ1 միջնակարգ դպրոցի Էկոլաբի հանդիսավոր բացումը, որին ներկա են գտնվել ՀՀ Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Սևակ Խլղաթյանը, ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը, մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Էդգար Գևորգյանը, դեսպանատան ներկայացուցիչներ, դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ ու ծնողներ։ Դպրոցի Էկոլաբի կայացումը հնարավոր է դարձել 2025թ․ փետրվարին Չեխիայի Հանրապետության զարգացման աջակցության պաշտոնական ծրագրի համաֆինանսավորմամբ "Շրջակա միջավայր և առողջություն" հասարակական կազմակերպության կողմից մեկնարկած ու ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի և Կարմիրգյուղի Հ1 միջնակարգ դպրոցի սերտ համագործակցությամբ իրականցացվող «Էկոլաբի ստեղծում Կարմիրգյուղի Հ1 միջնակարգ դպրոցում՝ ապագա գիտնականների համար» նախաձեռնության շրջանակներում։․․․

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 15.09.2025
ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 19-ին, ժամը 12։00-ին Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրում նախատեսվում է անցկացնել «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց-քննարկում, ինչպես նաև «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք։ Բնակչությանը խնդրվում է խուճապի չմատնվել։ Օրակարգը՝․․․


