Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

813 միլիոն 386 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզում իրականացվող  ծրագրերի համար

813 միլիոն 386 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզում իրականացվող ծրագրերի համար 08.10.2026

ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 8-ի հերթական նիստում որոշում է կայացվել Գեղարքունիքի մարզի երկու սուբվենցիոն ծրագրերի, ինչպես նաև մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար հատկացնել 813 միլիոն 386 հազար դրամ ։ Այդ թվում՝ 40 միլիոն 799.8 հազար դրամ՝ Ճամբարակ քաղաքի Կոմիտաս փողոցից մինչև Վ. Տերյան փողոց ընկած հատվածի, Ճամբարակի համայնքապետարանի հարակից և սպասարկող ճանապարհ անցուղի ասֆալտապատման աշխատանքներ համար։ 44 միլիոն 546.4 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Հերացի փողոցի քարե սալիկներով կառուցում իրականացնելու համար։ 107 միլիոն 640․0 հազար դրամ՝ Ծովագյուղից դեպի Դիլիջանի թունել ընկած 6,1 կիլոմետր հանրապետական նշանակության ճանապարհի միջին նորոգման աշխատանքների համար։ 333,000 միլիոն դրամ՝ Մ-10 Լճափ-Հայրավանք 7,6 կիլոմետր միջպետական նշանակության ճանապարհի միջին նորոգման աշխատանքների համար։ 287 միլիոն 400 հազար դրամ՝ Ծովագյուղից-Սեմյոնովկա 2 կիլոմետր միջպետական նշանակության ճանապարհի միջին նորոգման աշխատանքների համար։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է ՏԿԵ նախարարի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությանը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է ՏԿԵ նախարարի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությանը 08.10.2026

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել է կառուցվող, հիմնանորոգվող և վերանորոգվող 500 մանկապարտեզների և նախակրթարանների ծրագրի ընթացքը։ Մարզպետներն առանձին-առանձին ներկայացրել են իրենց մարզերում իրականացվող աշխատանքների ընթացքը, առկա խնդիրներն ու նախատեսվող քայլերը։ Նախարարը աշխատանքների ժամկետների պահպանման և իրականացվող աշխատանքների որակի ապահովման վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ։

Գեղարքունիքի մարզում 2026 թվականի սեպտեմբեր ամսին ծնվել է 154 երեխա

Գեղարքունիքի մարզում 2026 թվականի սեպտեմբեր ամսին ծնվել է 154 երեխա 07.10.2026

2026 թվականի սեպտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 154 երեխա, որից 71-ը՝ տղա, 83-ը՝ աղջիկ: 154 երեխաներից 33-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 83-ը՝ Մարտունու ծննդատանը, 23-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 14-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 1 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

 Հոկտեմբերի 9-ին միացե՛ք «Առանց մեքենայի օր» արշավին

Հոկտեմբերի 9-ին միացե՛ք «Առանց մեքենայի օր» արշավին 07.10.2026

Հոկտեմբերի 9-ին միացե՛ք «Առանց մեքենայի օր» արշավին։ Այդ օրը նախապատվությունը տվե՛ք քայլքին, հեծանիվին կամ հանրային տրանսպորտին ։ Միասին խթանենք ակտիվ տեղաշարժն ու առողջ ապրելակերպը։

Քաղաքացիների խնդիրներին՝ հետևողական լուծումներ

Քաղաքացիների խնդիրներին՝ հետևողական լուծումներ 07.10.2026

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը քաղաքացիների հերթական ընդունելությունն անցկացրեց մարզպետի աշխատակազմի վարչական շենքում։ Յուրաքանչյուր դիմում առանձին ուշադրության և հետևողական աշխատանքի կարիք ունի։ Քաղաքացիների բարձրացրած խնդիրներն ուսումնասիրվում են հնարավորությունների շրջանակում՝ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելով դրանց հասցեական և արդյունավետ լուծմանը նպաստելու համար։

Ճամբարակի ավագ դպրոցի թիմը հաղթող է ճանաչվել նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության ռազմամարզական խաղերի մարզային փուլում

Ճամբարակի ավագ դպրոցի թիմը հաղթող է ճանաչվել նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության ռազմամարզական խաղերի մարզային փուլում 06.10.2026

Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության կենցաղում առողջ ապրելակերպի արմատավորման, ինչպես նաև դպրոցականների և երիտասարդության շրջանում իրականացվող ռազմահայրենասիրական դաստիարակության հետագա բարելավման նպատակով անցկացվում են ռազմամարզական խաղեր։ Դրանք անցկացվում են 4 փուլով՝ ներդպրոցական, համայնքային, մարզային և հանրապետական։ Ռազմամարզական խաղերին մասնակցում են հանրակրթական դպրոցների 10-12-րդ դասարանցիներից ձևավորված թիմերը։ Թիմերի կազմերում հանդես են գալիս 9-ական տղա մարզիկներ: ՀՀ Գեղարքունիքի մարզում ռազմամարզական խաղերի ներդպրոցական փուլն անցկացվել է մինչ 2026 թվականի սեպտեմբերի 18-ը։ Այս փուլում ձևավորված դպրոցական թիմերը սեպտեմբերի 24-25-ը մասնակցել են համայնքային փուլին, որն անցկացվել է Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս և Ճամբարակ համայնքներում։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-09 18:17:39