Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սևանա լճին՝ նոր շունչ «Գեղարքունի» իշխանի միջոցով

Սևանա լճին՝ նոր շունչ «Գեղարքունի» իշխանի միջոցով 17.10.2025

Հոկտեմբերի 17-ին Սևանա լիճ է բաց թողնվել «Սևանի իշխան» ՓԲԸ-ի Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում վերարտադրված Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 324,824 հատ մանրաձուկ՝ միջինում 6.5 գրամ քաշով։ Բացթողման նպատակն է պահպանել և ավելացնել Սևանի լճի համար յուրահատուկ այս տեսակի պաշարները։ Միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ինչպես նաև ՇՄՆ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, «Սևան Ազգային պարկ»-ի, էկոպարեկային ծառայության և բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Բացի այդ, միջոցառմանը ներկա են եղել նաև Կարճաղբյուրի միջնակարգ դպրոցի բարձր դասարանի աշակերտները և մանկավարժները։ Բացթողումն իրականացվել է Կարճաղբյուր գյուղի հատվածից։ Այս նախաձեռնությունը ևս մեկ կարևոր քայլ է Սևանի էկոհամակարգի վերականգնման և իշխանի պաշարների պահպանման գործում։

Գեղարքունիքը՝ միջազգային գյուղատնտեսական համագործակցության նոր հորիզոնում

Գեղարքունիքը՝ միջազգային գյուղատնտեսական համագործակցության նոր հորիզոնում 15.10.2025

Հոկտեմբերի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ընդունեց Օվեռն-Ռոն-Ալպեր (Auvergne-Rhône-Alpes) տարածաշրջանի և Իզերի (Isère) Գյուղատնտեսական պալատի փորձագետներին՝ Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակում։ Ֆրանսիացի գյուղատնտեսական ոլորտի փորձագետներ Վալերի Մորիե-Ժենուն և Թոմաս Հուվերը 6-օրյա աշխատանքային այցով մարզ են ժամանել՝ ուսումնասիրելու համագործակցության հնարավորությունները և կիսվելու իրենց փորձով։ Հանդիպման ընթացքում մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին այցի և կառուցողական ներգրավվածության համար՝ կարևորելով միջազգային փորձի փոխանակման անհրաժեշտությունը։ Քննարկումների ընթացքում կողմերը նախանշեցին հնարավոր կոնկրետ ծրագրեր ու նախաձեռնություններ՝ ուղղված մարզում գյուղատնտեսության կայուն և ժամանակակից զարգացմանը։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ֆերմերների ներուժի բացահայտմանն ու նրանց մասնագիտական կարողությունների ամրապնդմանը, ինչպես նաև ֆերմերային կրթության նոր ձևաչափերի ներդրմանը։

Աշխատանքային խորհրդակցություն Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում

Աշխատանքային խորհրդակցություն Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում 13.10.2025

Հոկտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր՝ ներառյալ՝ ․ տեղական բյուջեների եկամուտների հավաքագրման և ապառքների գանձման ընթացքը, ․ պետական հիմնարկների աշխատակիցների՝ համայնքներին ունեցած հարկային պարտավորությունների մարումը, ․ սուբվենցիոն և պետական ծրագրերով իրականացվող շինաշխատանքները, ․ աղբահանության կազմակերպումը և Գավառագետի հունի մաքրման հարցերը։ ․ Քննարկվեցին նաև՝ ․ Ճամբարակում գազի պայթյունից վնասված շենքի քանդման և նոր շինության նախագծի ձեռքբերումն ու հողահատկացումը, ․ Խաչաղբյուրի կամրջի վերակառուցումը և մի շարք ճանապարհների հիմնանորոգումը։․․․

ՀՀ կառավարությունը 125 միլիոն 906.7 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի երեք սուբվենցիոն ծրագրերի համար

ՀՀ կառավարությունը 125 միլիոն 906.7 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի երեք սուբվենցիոն ծրագրերի համար 09.10.2025

ՀՀ կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 9-ի հերթական նիստում որոշում է կայացվել 125 միլիոն 906.7 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի համար։ Այդ թվում՝ 91 միլիոն 974.3 հազար դրամ հատկացնել Ճամբարակ համայնքի Այգուտ, Կալավան և Դրախտիկ բնակավայրերի արտաքին ջրագծի և ջրընդունիչի վերանորոգման համար։ 31 միլիոն 534.8 հազար դրամ՝ Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Ռոմանի 2, Սեսմանուկյան 1, 3 և Վ. Համբարձումյան 11 բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման համար։ 2 միլիոն 397.6 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Մադինա բնակավայրերում խմելու նոր ջրագծի կառուցման համար։

 Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին 08.10.2025

Հոկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին և ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի խորհրդական Սևակ Խլղաթյանը, աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը, ինչպես նաև ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներ։ Քննարկման հիմնական թեմաներն էին Գեղարքունիքի մարզում ՄԻՊ այցերի ընթացքում բնակչության կողմից բարձրացված որոշ հարցեր։ Մարզպետ Կարեն Սարգսյանը վստահեցրեց, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը՝ համագործակցելով պատկան մարմինների հետ, ամենօրյա ռեժիմով աշխատում է բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ։ Հանդիպման ավարտին կողմերը ընդգծեցին համագործակցության շարունակականության կարևորությունը՝ հանուն մարզի բնակիչների շահերի պաշտպանության։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղերձը՝ ՀՀ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղերձը՝ ՀՀ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ 08.10.2025

Սիրելի՛ Քննչական կոմիտեի աշխատակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ ՀՀ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ։ Ձեր առաքելությունը առանձնահատուկ պատասխանատվություն է պահանջում՝ ապահովելու օրինականության և արդարության սկզբունքների պահպանությունը մեր երկրում։ Դուք կանգնած եք հասարակության վստահության հիմքում՝ նպաստելով արդարադատության ամրապնդմանը, իրավական պետության կայացմանը և քաղաքացու իրավունքների պաշտպանությանը։ Մեծապես կարևորում եմ Ձեր ամենօրյա բարդ ու պատվաբեր ծառայությունը, որը հաճախ տեղի է ունենում լարված ու պատասխանատու պայմաններում, սակայն Ձեր արհեստավարժությունն ու նվիրումն են, որ ապահովում են քննչական գործընթացների արդյունավետությունը։ Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին առողջություն, արիություն, նոր հաջողություններ ծառայության մեջ և խաղաղություն՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացու բարօրության։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-15 17:08:21