Նորություններ
Հարգանքի տուրք Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ
09.05.2026
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ղեկավար այրերը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետին փոխարինող, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանի գլխավորությամբ, ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին Գավառ քաղաքի Մեծ Հայրենականի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։
Ծաղկեդրման արարողության ընթացքում հիշատակի և խոնարհումի խոսքով հանդես եկավ Սարուխան բնակավայրի 104 ամյա բնակիչ, Մեծ Հայրենականի վետերան Մեխակ Ավետիսյանը։
Արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Գավառի համայնքապետարանի, մարզային և համայնքային ենթակայության կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ, հոգևորականներ։
Արարողության մասնակիցներն այնուհետև ներկա գտնվեցին Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված հոգեհանգստյան կարգին, որը մատուցվեց Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի կողմից՝ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Իսահակ վարդապետ Պողոսյանի ձեռամբ։











