Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի՝ մայիսի 9-ի կապակցությամբ

09.05.2026

Սիրելի՛ հայրենակիցներ,
Մայիսի 9-ը մեզ համար ոչ միայն հաղթանակի, այլև խաղաղության արժեքը վերաիմաստավորելու օր է։ Այս օրը մենք հարգանքով հիշում ենք բոլոր նրանց, ովքեր պայքարեցին ֆաշիզմի դեմ՝ հանուն մարդկության ազատ ու արժանապատիվ ապագայի։ Հայ ժողովուրդը նույնպես իր կարևոր ներդրումն ունեցավ այդ պայքարում՝ ցուցաբերելով խիզախություն և նվիրում։
Այս հաղթանակը մեզ համար պատմության էջ չէ միայն․ այն նաև հիշեցում է, թե որքան թանկ արժեք են խաղաղությունն ու մարդկային համերաշխությունը։ Պատերազմների ու անկայունության պայմաններում աշխարհն այսօր կրկին կանգնած է խաղաղության պահպանման և անվտանգության ամրապնդման կարևոր խնդրի առաջ, իսկ մեզ համար առավել կարևոր է կարողանալ պաշտպանել մեր պետականությունը, ապահովել մեր ժողովրդի անվտանգ կյանքն ու վստահ ապագան։
Այսօր, երբ մեր տարածաշրջանում խաղաղության պահպանման յուրաքանչյուր քայլ ունի առանձնահատուկ նշանակություն, մենք պարտավոր ենք առավել պատասխանատու լինել մեր պետության, մեր հասարակության և գալիք սերունդների հանդեպ։ Ուժեղ, զարգացող, անվտանգ և արժանապատիվ Հայաստանը մեր լավագույն պատասխանն է պատմության բոլոր փորձություններին և մեր լավագույն հարգանքի տուրքը՝ բոլոր նահատակների հիշատակին։
Խոնարհում բոլոր հերոսների ու զոհվածների հիշատակի առաջ։
Փա՛ռք հերոսներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-09 14:07:10