Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճամբարակ համայնքում տեղի է ունեցել նորակառույց օրվա կարգավորվող ջրամբարի բացման արարողությունը

13.05.2026

 Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում տեղի է ունեցել 11,000 մետր խորանարդ հզորության օգտակար ծավալով օրվա կարգավորվող ջրամբարի բացման հանդիսավոր արարությունը, որին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետին փոխարինող, մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Աոկի Յուտական, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչ Աշոտ Գիլոյանը, Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պատասխանատուներ ։
Կլիմայական փոփոխություններին դիմակայուն գյուղատնտեսության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման խթանմանն ուղղված ջրամբարի կառուցման ծրագիրը կյանքի է կոչվել Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Աջակցություն ԼՂ-ից տեղահանվածներին և Հայաստանի համայնքներին հիմնական ենթակառուցվածքների վերականգնման և սոցիալական ինտեգրման միջոցով» ծրագրի շրջանակներում։ ՕԿՋ-ին կից կառուցվել է նաև 4,424 մետր երկարությամբ ոռոգման համակարգ։
Նախաձեռնության նպատակն է խթանել սոցիալական համախմբվածությունը և բարելավել հիմնական ծառայությունների որակը և հասանելիությունը ընդունող համայնքներում, նպաստելով տեղահանված և տեղական բնակչության կենսապայմանների բարելավմանը։
Արարողության մասնակիցները շնորհավորել են տեղի բնակիչներին նորակառույց ջրամբարի գործարկման առթիվ, անդրադարձել ջրամբարի կարևորությանը, նշելով, որ այն զգալիորեն կբարելավի համայնքում ոռոգման ջրի հասանելիությունը և հնարավորություն կընձեռի վերականգնել ոռոգումը մինչև 200 հեկտար չոռոգվող հարելահողերում։
Փախստականներ ընդունող համայնքներում էներգետիկ դիմակայունության բարձրացման նպատակով ՄԱԶԾ-ի կողմից Գեղարքունիքի մարզում ընդհանուր առմամբ տեղադրվել են նաև 9 հիբրիդ արևային համակարգեր, որոնցից 4-ն ունեն 2 կՎտ , իսկ 5-ը՝ 5 կՎտ հզություն։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-15 16:32:16