Նորություններ
Պետական աջակցություն՝ մարզում իրականացվող աշխատանքների համար
07.05.2026
ՀՀ Կառավարության 2026 թվականի մայիսի 7-ի հերթական նիստում որոշում է կայացվել ՀՀ պետական բյուջեից ֆինանսական միջոցներ հատկացնել Գեղարքունիքի մարզում ճանապարհների հիմնանորոգման, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման, փորձաքննության և հեղինակային հսկողության ծառայությունների համար։
Այդ թվում․
177 միլիոն 111,0 հազար դրամ հատկացվել է Մ-4-Ցամաքաբերդ-Սևան - Ծաղկունք – Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 18+200 հատվածի (բացառությամբ կմ 11+000-կմ 12+000 հատվածի) հիմնանորոգման աշխատանքների համար
6 միլիոն 691,8 հազար դրամ՝ Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ) միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ80+590-կմ94+590) կմ14+590 -կմ28+590 հատվածի հեղինակային հսկողության ծառայությունների համար
8 միլիոն 140,8 հազար դրամ՝ Տ-4-11,/Հ-39/ (Գավառ) - Նորատուս - Սևանա լիճ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ+2+400 հատվածի նախագծանախահաշվային փաստաթղթերի և փորձաքննության համար
382 միլիոն 903,9 հազար դրամ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Երևանյան և Մյասնիկյան փողոցների ասֆալտապատման աշխատանքներ համար
2 միլիոն 360,7 հազար դրամ՝ /Մ-4/ - Սևանի թերակղզի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ1+400 կմ1+500 հատվածում փլուզված հողային պաստառի շեպի վերականգնման աշխատանքների համար։


