Նորություններ

Մարտունիում տեղի ունեցավ վարդավառի տոնակատարություն 22.07.2017
Հուլիսի 22-ին Մարտունու նորակառույց հանրային լողափում անցկացվեցին լողափի բացման և Վարդավառի տոնակատարությանը նվիրված արարողություններ: Կազմակերպիչների հավաստմամբ վարդավառին նվիրված տոնակատարությունը, այսուհետ կվերածվի ամենամյա փառատոնի : Միջոցառման նպատակը տաղավար տոնի ծեսի վերականգնումն է, տոնի խորհրդի մասին բնակչության իրազեկումը և հանրությանն այդ ամենին հաղորդակից դարձնելը: Վարդավառի տոնակատարությունը մեկնարկեց տոնի նախաքրիստոնեական խորհուրդով, որտեղ ներկայացվեցին Վահագնի և Աստղիկի սիրո պատմությունից դրվագներ: Ներկայացվեց նաև խնդումի ծեսի արարողությունը: Ապա Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ ջրի օրհնության կարգ: Օրհնված ջուրը հյուրերին բաժանվեց օրվա խորհրդին բնորոշ ձևավորված գավաթներով և ներկաները օրնված ջուրը շաղ տվեցին միմյանց վրա: Վարդավառի տոնակատարության բաղկացուցիչ մաս էր կազմում Մարտունու տարածքի ...

Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայց է կատարել Դդմաշեն համայնք 21.07.2017
Այսօր՝ հուլիսի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը ներկա է գտնվել Դդմաշեն համայնքի հիմնանրոգված մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը: Կարեն Բոթոյանը նշել է, որ 22 տարվա դադարից հետո գործող մանկապարտեզ ունենալը շատ կարևոր նշանակություն ունի համայնքի հետագա զարգացումն ապահովելու գործում և շնորհավորել է դդմաշենցիներին այդ կապակցությամբ։ Այնուհետև Դդմաշեն համայնքի ղեկավար Ավետիս Ավետիսյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է 100 սանի համար նախատեսված երկհարկանի մանկապարտեզում և գոհունակություն հայտնել որակյալ շինարարական աշխատանքների և հարմարավետ ու ճաշակով կահավորման համար: Մարզպետին զեկուցվել է, որ մանկապարտեզը վերակառուցվել է պետական բյուջեի, Տարածքային Զարգացման Հիմնադրամի և համայնքային բյուջեի միջոցներով:Այս պահին մանկապարտեզ հաճախողների թիվը 54-ն է, մինչև տարեվերջ կբացվի ևս մեկ խումբ ...

Գեղարքունիքի մարզպետը հանդիպում ունեցավ երիտասարդների փորձագիտական խմբի անդամների հետ 21.07.2017
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող երիտասարդ մայրաքաղաք մրցույթին հայտ է ներկայացրել նաև Գավառ քաղաքը ի դեմս Գեղարեգ ԿՄՀԿ-ի, Դարույնք ՀԿ-ի և Գավառի քաղաքապետարանի: 2017-ի երիտասարդական մայնաքաղաքը Չարենցավանն է: 2018-ին այդ տիտղոսին հավակնում են Ջերմուկը, Իջևանն ու Գավառը:Այս առիթով հուլիսի 20-ին Գավառում էր հանրապետության տարբեր քաղաքներից ձևավորված երիտասարդների փորձագիտական խումը: Խմբի անդամները հանդիպում ունեցան Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի հետ: Մարզի ղեկավարը ողջունեց փորձագիտական խմբի անդամներին և կարևորելով նման նախաձեռնությու նները, նա նշեց, որ ինքը մարզի երիտասարդների կողքին է և պատրաստակամ է աջակցել երիտասարդական արդյունավետ և հեռանկարային ծրագրերին: Մարզպետը պատասխանեց փորձագետների ...

Ներկայացվեցին մարզի 5 համայնքների բյուջետային գործընթացների գնահատման արդյունքները 20.07.2017
Օրերս Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված խորհրդակցությանը մասնակցում էին պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում ՙՆռան հատիկ՚ համայնքային զարգացման հիմնադրամ՚-ի կողմից ներկայացվեցին ՙՀայկական Կարիտաս՚ ԲՀԿ ՙԱՐԱՄԱԶԴ. Համայնքի համար, Համայնքի հետ՚ ծրագրի շրջանակներում 2016 թվականի հոկտեմբերից մինչեւ 2017 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում ՀՀ Գեղարքունիքի մարզի Այգուտ, Դպրաբակ, Ծափաթաղ, Ջիլ եւ Փամբակ գյուղական համայնքների բյուջետային գործընթացների թափանցիկության, հրապարակայնության ապահովման եւ հաշետվողականության գնահատման արդյունքները: Խորհրդակցությունը վարեց Գեղարքունիքի մարզպետի ...

Գեղարքունիքի մարզպետն հանդիպում ունեցավ երիտասարդների փորձագիտական խմբի անդամների հետ 20.07.2017
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող երիտասարդ մայրաքաղաք մրցույթին հայտ է ներկայացրել նաև Գավառ քաղաքը ի դեմս Գեղարեգ ԿՄՀԿ-ի, Դարույնք ՀԿ-ի և Գավառի քաղաքապետարանի: 2017-ի երիտասարդական մայնաքաղաքը Չարենցավանն է: 2018-ին այդ տիտղոսին հավակնում են Ջերմուկը, Իջևանն ու Գավառը:Այս առիթով հուլիսի 20-ին Գավառում էր հանրապետության տարբեր քաղաքներից ձևավորված երիտասարդների փորձագիտական խումը: Խմբի անդամները հանդիպում ունեցան Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի հետ: Մարզի ղեկավարը ողջունեց փորձագիտական խմբի անդամներին և կարևորելով նման նախաձեռնությու նները, նա նշեց, որ ինքը մարզի երիտասարդների կողքին է և պատրաստակամ է աջակցել երիտասարդական արդյունավետ և հեռանկարային ծրագրերին: Մարզպետը պատասխանեց փորձագետների կողմից ուղղված հարցերին, որոնք վերաբերվում էին մարզում երիտասարդական կյանքի ակտիվացմանն ուղղված ծրագրերին, մարզպետարան-երիտասարդական ՀԿ-ներ կապին , համագործակցության հեռանկարներին...

Մարզպետ Կարեն Բոթոյանը Ծաղկաձորում հանդիպեց ՙԼավագույն մարզական ընտանիք՚ մրցույթի մասնակիցներին 18.07.2017
Հուլիսի 18-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը եւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը Ծաղկաձորի մարզական համալիրում հանդիպեցին ՀՀ Նախագահի մրցանակի համար սահմանված ՙԼավագույն մարզական ընտանիք՚ մրցախաղում Գեղարքունիքի մարզը ներկայացնող մարզական ընտանիքներին՝ քաջալերելով եւ ոգեւորելով նրանց ՀՀ Նախագահի մրցանակի համար ծավալված պայքարում: Գեղարքունիքի մարզից ՙԼավագույն մարզական ընտանիք՚ մրցույթին մասնակցում է 13 ընտանիք, որոնցից 1-ը՝ հաշմադամություն ունեցող ընտանիք է Վարդենիսից: Մարզական 12 ընտանիքներից 7-ը ներկայացնում են Գավառ քաղաքը, 1-ը՝ Վարդենիս քաղաքը , 3-ը՝ Հայրավանք, 1-ը՝ Կարմիրգյուղ համայնքները : Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը իր խոսքում նշեց, որ մարզը ներկայացնող մարզիկները կարող են ապացուցել, որ հենց այնպես չեն ժամանել Ծաղկաձոր:ՙԱռաջին հերթին մենք ուրախ ենք, որ այսքան շատ թվով ընտանիքներ են...