Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը  հանդիպումներ ունեցավ Վարդենիսի տարածքի համայնքների ղեկավարների հետ

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը հանդիպումներ ունեցավ Վարդենիսի տարածքի համայնքների ղեկավարների հետ 06.08.2018

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանն աշխատանքային այցով եղավ Վարդենիսի տարածաշրջանում: Այցի նպատակն էր՝ համայնքներում քննարկել սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը և ընդհանուր արդյունքները: Նարեկ Գրիգորյանը հանդիպումներ ունեցավ Վարդենիսի տարածաշրջանի խոշորացված Վարդենիս և Գեղամասար և չխոշորացված համայնքների ղեկավարների և աշխատակազմերի ներկայացուցիչների հետ: Մարզպետի տեղակալն առանձին- առանձին զրուցեց համայնքների ղեկավարների հետ, ճշգրտեց սեփական եկամուտների թերի հավաքագրման պատճառները: Հանդիպման արդյունքներից պարզվեց, որ համայնքներում հիմնական ...

Կոչ՝ մեկանգամյա պլաստիկի աստիճանական արգելման գործընթացին միանալու վերաբերյալ 05.08.2018

Հաշվի առնելով, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը մեկնարկում է մեկանգամյա պլաստիկի աստիճանական արգելման գործընթացը, և մեծապես կարևորելով նախաձեռնությունը` խնդրում եմ միանալ քարոզարշավին՝ հնարավորինս կրճատելով մեկանգամյա օգտագործման պլաստիկների կիրառումն ամենօրյա օգտագործման, ինչպես նաև Ձեր կողմից իրականացվող միջոցառումների ընթացքում: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 ՀՀ մշակույթի նախարարն այցելեց Գավառ քաղաք

ՀՀ մշակույթի նախարարն այցելեց Գավառ քաղաք 04.08.2018

Օգոստոսի 3-ին ճանաչողական այցով Գավառ քաղաքում էր ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Նրան ուղեկցում էին տեղակալ Վահե Բուդումյանը և Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Նախարարը շրջայց կատարեց Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում, ծանոթացավ արդիականացված թատրոնի պայմաններին և հնարավորություններին: Նախարարը և մարզպետը զրուցեցին թատրոնի տնօրենի և դերասանական անձնակազմի հետ, ովքեր հյուրերին ներկայացրին թատրոնի հին ու նոր պատմությունը, խոսեցին իրենց առաջիկա ծրագրերի և մտահոգող խնդիրների մասին: Դերասանները նախարարին խնդրեցին՝ հնարավորություն ստեղծել և աջակցել Գավառում թատերական ստուդիա հիմնելու հարցում: Լիլիթ Մակունցը նշեց, որ բարձրացված հարցերը նախարարությունում լրացուցիչ կուսումնասիրվեն և հնարավորության դեպքում կստանան իրենց լուծումները: Խոսվեց նաև նորակառույց թատրոնի հանդիսավոր բացման արարողության ծրագրի կազմման և մշակման մասին...

Տեղեկացում 02.08.2018

Տեղեկացվում է, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի ավագանու արտահերթ նիստը տեղի կունենա 08.08.2018թ. ժամը 12:00-ին Նորատուսի համայնքապետարանի շենքում: Հասցեն՝ գյուղ Նորատուս, Սևանի 80 :

 Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ջրասուզորդների խմբին

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ջրասուզորդների խմբին 01.08.2018

Օգոստոսի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց ֆրանս-հայկական ստորջրյա սուզակների և գիտնականների խմբին, որվքեր ներկայացնում են «Ստորջրյա Հետազոտությունների և Սուզումների Հայկական Կենտրոն»-ը: Հանդիպման նպատակն էր՝ համատեղ քննարկել Սևանա լճի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող հնարավոր համագործակցության ուղիները: Ջրասուզորդներն արդեն ինը տարի է, ինչ Սևանա լճում կազմակերպում են սուզումներ՝ ստորջրյա ոլորտը բացահայտելու նպատակով, որտեղ գիտական հետազոտություններ իրականացնելու ընթացքում համագործակցում են Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ: Ըստ սուզորդների՝ 9-ամյա հետազոտությունների նպատակն է՝ աշխատել տեղի գիտնականների հետ, բացահայտել լճում առկա խնդիրների պատճառները, մարզում զարգացնել սուզման սպորտը: Ըստ ներկայացված տեղեկատվության՝ «Ստորջրյա Հետազոտությունների և Սուզումների Հայկական Կենտրոն»-ը աշխատանքային երկարամյա գործունեության վերաբերյալ ...

Մարզում այլընտրանքային էներգիայի ստացման ծրագիրը մոտենում  է մեկնարկին

Մարզում այլընտրանքային էներգիայի ստացման ծրագիրը մոտենում է մեկնարկին 01.08.2018

Օգոստոսի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց «Ակցիոնա Էներգիա Գլոբալ» իսպանական կազմակերպության էներգետիկայի Եվրոպայի գլխավոր մենեջեր Սառա Լառռազին և կազմակերպության անկախ ներկայացուցիչ Աշոտ Առաքելյան -Ստեփանյանին: Ըստ ներկայացվածի՝ կազմակերպությունը Գեղարքունիքի մարզում այլընտրանքային էներգիայի ստացման բնագավառում դիտարկումներ սկսել է իրականացնել 2017 թվականից: Գեղարքունիքի մարզպետարանի հետ ստորագրված հուշագրի հիման վրա Վարսեր համայնքում «Ակցիոնա Էներգիա Գլոբալ» կազմակերպության կողմից տեղադրվել են 80 մետր բարձրության երկու չափիչ կայաններ և մեկ տեխնիկական սարքավորում՝ քամու տեխնիկական տվյալները ստուգելու նպատակով: Կազմակերպության անկախ ներկայացուցիչն Իշխան Սաղաթելյանին տեղեկացրեց նաև, որ ուսումնասիրությունները կավարտվեն օգոստոսի վերջին, և դրանց արդյունքում կազմված տեխնիկական զեկույցից հետո կմեկնարկեն կայանի տեղադրման շինարարական աշխատանքները: Սակայն, ըստ Աշոտ Առաքելյան- Ստեփանյանի ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-28 12:31:00