Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նորակոչիկների հերթական խումբը Հայոց բանակ մեկնեց Գավառից և Վարդենիսից

Նորակոչիկների հերթական խումբը Հայոց բանակ մեկնեց Գավառից և Վարդենիսից 11.01.2019

Հունվարի 11-ին Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի Գավառի և Վարդենիսի տարածքային բաժանմունքներից Հայոց բանակ մեկնեցին Գավառի և Վարդենիսի տարածաշրջանների նորակոչիկները: Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գևորգ Մխեյանը հավաստմամբ՝ զորակոչի նախապատրաստական աշխատանքները մարզում ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի և աշխատակարգի: Նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Նարեկ Գրիգորյանը և Անուշավան Ղազարյանը, Գեղարքունիքի մարզի զինկոմ Գևորգ Մխեյանը, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչներ, պաշտոնական այլ անձինք, նորակոչիկների ծնողները և հարազատները: Գեղարքունիքի մարզպետի տեղակալները, շնորհավորելով նորակոչիկներին ու բարի ճանապարհ մաղթելով նրանց, միաժամանակ նշեցին, որ ձմեռային զորակոչի իրականացման աշխատանքները գտնվում են մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում և մարզային զինվորական կոմիսարիատի...

Տեղեկացում 11.01.2019

2019 թվականի հունվարի 18-ին, ժամը 11:30-ին Սևանի քաղաքապետարանում տեղի կունենա Սևան համայնքի ավագանու թիվ 1 նիստը հետևյալ օրակարգով...

  Քննարկվեցին ձկնորսության արգելքի հսկողության խստացման  հետ կապված մի շարք հարցեր

Քննարկվեցին ձկնորսության արգելքի հսկողության խստացման հետ կապված մի շարք հարցեր 11.01.2019

Հունվարի 11-ին Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեցին Սևանա լճում սիգի ձվադրման շրջանում ձկնորսության արգելքի հսկողության խստացման հետ կապված միջոցառումների ընթացքին վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Սևանա լճում ձկնորսության արգելման մասին համաձայնագիր ստորագրած մնացած երեք կառույցների ներկայացուցիչներ, ափամերձ համայնքներից ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիներ: Հանդիպման սկզբում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը իր դժգոհությունը հայտնեց վերջին օրերին արգելքի հետ կապված միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ: «Ձկնոսության արգելքի հետ կապված միջոցառումների իրականացման ընթացքը, մեղմ ասած, գոհացուցիչ չէ: Շատ շատերը թերահավատորեն են մոտենում քառակողմ համաձայնագրի կյանքի կոչմանը: Մենք պետք է հասկանանք և ընդունենք մի փաստ. ձվադրման շրջանում Սևանա լճում ձկնոսության արգելքը դա ազգային և պարենային անվտանգության խնդիր է: Մենք պետք է գնանք ձկնոսության ոլորտի կանոնակարգման»,- դիմելով ներկաներին նշեց Գեղարքունիքի մարզպետը:

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը տեղեկացնում է

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը տեղեկացնում է 10.01.2019

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը տեղկացրեց, մարզում սուր շնչառական հիվանդությունների վերահսկման և կանխարգելման միջոցառումների ընթացքի մասին: «2019 թվականի հունվարի 10-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում գրանցվել է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների 126 դիմելիություն, որոնք հիմնականում 0-14 տարեկան երեխաներ են: Նրանցից 10-ի մոտ ախտորոշված է թոքաբորբ, որոնցից 2-ը բուժվում են հիվանդանոցային պայմաններում: Մնացածները ստանում են ամբուլատոր բուժում: Նույն աղբյուրի վկայությամբ իրավիճակը մարզում վերահսկելի է: Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության կողմից կատարվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների իրավիճակի գնահատման ամենօրյա մոնիտորինգ»,- նշեց վարչության պետը: Սուր շնչառական հիվանդությունների սեզոնով պայմանավորված, Գեղարքունիքի մարզպետարանը կոչ է անում ծնողներին՝ վարակված երեխաներին չուղարկել դպրոց կամ մանկապարտեզ:

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց 2019 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց 2019 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը 09.01.2019

Հունվարի 9-ին Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետ Գնել Սանոսյանն անցկացրեց այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի գլխավոր քարտուղարը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցության սկզբում մարզպետն աշխատակազմի անդամներին հորդորեց՝ բարձրացնել աշխատանքային կատարողական կարգապահությունը եւ պատասխանատվությունը, տվեց հանձնարարականներ առաջնահերթ լուծում պահանջող մի շարք խնդիրների կարգավորման ուղղությամբ: Այնուհետ Գնել Սանոսյանն անդրադարձավ մարզի գործարարների մասնակցությամբ բիզնես համաժողովի հրավիրման կազմակերպչական աշխատանքներին: «Մեր նախնական որոշման համաձայն՝ մարզի գործարարների մասնակցությամբ կազմակերպվող համաժողովը հրավիրվելու է այս տարվա մարտի 27-ին: Մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի դրան մասնակցեն բոլոր ...

Նորակոչիկների առաջին խումբը  մեկնեց Հայոց բանակ

Նորակոչիկների առաջին խումբը մեկնեց Հայոց բանակ 08.01.2019

Հունվարի 8-ին Գեղարքունիքի մարզային զինվորական կոմիսարիատում հանդիսավոր պայմաններում մեկնարկեց 2019 թվականի ձմեռային զորակոչի առաջին փուլը, որի ընթացքում Հայոց բանակ ճանապարհվեցին Մարտունու տարածքի նորակոչիկները: Գեղարքունիքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի տեղեկացմամբ՝ զորակոչի նախապատրաստական աշխատանքները մարզում անցել են առանց խոչընդոտների: Այն ընթանում է ըստ սահմանված ժամանակացույցի և աշխատակարգի, իսկ մարզը պատրաստ է զորակոչի առաջադրանքի կատարմանը: Նորակոչիկներին շնորհավորելու և բանակ ճանապարհելու նպատակով մարզային զինվորական կոմիսարիատում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, Մարտունու տարածաշրջանի ուժային կառույցների ղեկավարներ, այլ պաշտոնյաներ: Բանակ ճանապարհելու արարողություն կազմակերպվեց Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ հնչեց զինվորների համար գրված հատուկ աղոթքը ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-25 18:49:07