Նորություններ

ՀՀ Քաղաքացու օրը Գավառում անցնում է տոնախմբության և հյուրասիրության պայմաններում 27.04.2019
ՀՀ Քաղաքացու օրվան նվիրված տոնակատարությունը Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում անցնում է մարզի տարբեր համայնքների բնակիչների մասնակցությամբ, նրանց կողմից կազմակերպված հյուրասիրության ու մաղթանքների մթնոլորտում: ժամը 14-ից մեկնարկել է մարզի արհեստների եւ արվեստների փառատոնը՝«Տես ու համտես» խորագրով, որի ընթացքում ցուցադրվում է մարզի համայնքների գյուղատնտեսական արտադրանքի , ավանդական ու ժամանակակից բազմապիսի ուտեստների, ճաշատեսակների և այլ կերակուրների ու աղանդերների տեսականին: Ինչպես հավաստեցին Գեղարքունիքի մարզպետարանի մշակույթի բաժնից, փառատոնին ներկայացել են մարզի 33 համայնք, որոնց տաղավարների շուրջ հյուրասիրվում են տոնախմբության մասնակիցները: Պատվավոր հյուրերը, մարզպետ Գնել Սանոսյանի գլխավորությամբ, միջոցառման բազմաթիվ մասնակիցներ շրջեցին տաղավարներով մեկ, շնորհավորեցին...

ՀՀ քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները Գավառում 25.04.2019
Ապրիլի 27-ը տոնական միջոցառումներով ու թեմատիկ քննարկումներով հագեցած է լինելու Գավառը: Այստեղ ծանոթացեք բազմաբնույթ միջոցառումների ցանկին:

Գեղարքունիքի մարզում հարգանքի տուրք մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24.04.2019
Ապրիլի 24-ին Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում հարգանքի տուրք մատուցվեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: Նրանց հիշատակն հավերժացնող խաչքարին ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի աշխատակազմերի, մարզային և քաղաքային ենթակայության կրթամշակութային և առողջապահական հաստատությունների, իրավապահ համակարգի աշխատակիցներ, Արցախյան ազատամարտի...

Գեղարքունիքի մարզպետարանի ֆուտզալի թիմը ենթախմբում տոնեց իր առաջին հաղթանակը 24.04.2019
Ապրիլի 23-ին Գեղարքունիքի մարզպետարանի ֆուտզալի թիմը ,,Քյավառ,,հեռուստաընկերության թիմի հետ ունեցած խաղում 11:9 հաշվով հաղթանակ գրանցեց: Ֆուտբոլային խաղին մասնակցեց նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Այժմ ենթախմբում առաջին տեղը զբաղեցնում է Սեւանի քաղաքապետարանի թիմը, որը երկրորդ տուրում պարտության է մատնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման թիմին եւ իր հաշվին գրանցել 6 միավոր: Գեղարքունիքի մարզպետարանի թիմն այս հաղթանակից հետո հավաքել է 3 միավոր ու զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզպետարանի թիմը կմրցի ՀՀ ԱԱԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման, Սեւանի քաղաքապետարանի թիմը՝ ,,Քյավառ,, հեռուստաընկերության թիմի հետ:

Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ 23.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և մարզպետները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գարնան գյուղատնտեսական նախապատաստական աշխատանքների ընթացքին, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել մարզերում տարբեր ոլորտներում այս տարի նախատեսվող ծրագրերին: Մարզպետները զեկուցել են ենթակառուցվածքների զարգացման, կառավարության և համայնքների համագործակցությամբ իրականացվող տարբեր սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին: Քննարկվել են նաև մարզպետարանների գործունեության արդյունավետության բարձրացմանն առնչվող այլ հարցեր: Վարչապետ Փաշինյանը մարզպետներին տվել է հանձնարարականներ՝ վերը նշված ուղղություններով ծրագրերն արդյունավետ կյանքի կոչելու նպատակով: Աղբյուրը՝ ՀՀ վարչապետի պաշտոնական կայք:

Հանդիպում Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության հետ 23.04.2019
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությանը, որի կազմում էին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ մարզպետները, պաշտոնատար այլ անձինք: Քննարկվել է երկու հայկական հանրապետությունների, վարչական միավորումների միջեւ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարեւորվել է Հայաստան-Արցախ կապերի հետագա ընդլայնումն ու խորացումը եւ այս ուղղությամբ նոր ռազմավարական ծրագրերի մշակումն ու իրականացումը: Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Աղբյուրը՝ Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական կայք: