Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

   Բիոքիմիական անալիզատոր՝  Վարդենիսի հիվանդանոցին

Բիոքիմիական անալիզատոր՝ Վարդենիսի հիվանդանոցին 17.07.2019

Բարեգործական ծրագրերի շրջանակներում հուլիսի 17-ին Վարդենիսի հիվանդանոցը նվիրատվության կարգով ձեռք բերեց «Humalizer Ptimus» բիոքիմիական անալիզատոր սարքավորումը: Նախաձեռնությունը պատկանում էր «MedArmenia Philanthropy » կազմակերպությանը, ի դեմս Մարիա Ազիզյանի: Բիոքիմիական անալիզատորն ունի մոտ 3000 դոլար արժողություն: Այն հնարավորություն ունի՝ իրականացնելու բոլոր տեսակի բիոքիմիական անալիզները: «MedArmenia Philanthropy » կազմակերպությունը նախատեսել է բարեգործական ծրագրերը Վարդենիսի հիվանդանոցում դարձնել շարունակական:

Մարզային զինկոմիսարիատից Հայոց բանակ ճանապարհվեց նորակոչիկների հերթական խումբը

Մարզային զինկոմիսարիատից Հայոց բանակ ճանապարհվեց նորակոչիկների հերթական խումբը 17.07.2019

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մարզային զինկոմիսարիատից հուլիսի 17-ին հանդիսավորությամբ Հայոց բանակ ճանապարհվեց նորակոչիկների հերթական խումբը: Մարզային զինկոմիսարիատի մարդաշատ բակում նորակոչիկներինճանապարհելու էին եկել Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, Մարզային զինկոմ Գեւորգ Մխեյանը, Մարտունու տարածաշրջանի համայնքների ղեկավարներ, Մարտունու քաղաքապետարանի, մարզային զինկոմիսարիատի, ՀՀ Ոստիկանության Մարտունու բաժանմունքի աշխատակիցներ, նորակոչիկների հարազատները եւ ծնողները: Ինչպես տեղեկացրին մարզային զինկոմիսարիատից, նորակոչիկները Հայոց բանակ են մեկնում Մարտունու տարածաշրջանի բոլոր 17 համայնքներից: «Զորակոչին ներկայացել են բոլորը՝ առանց մեկ բացակայության: Բարձր է թե նորակոչիկների, թե նրանց ծնողների ու հարազատների տրամադրությունը: Նրանք իրենց զավակներին բանակ են ճանապարհում երգ ու պարով, ոգեւորությամբ...

Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է Ծակքար համայնքի ոռոգման ջրատարը

Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է Ծակքար համայնքի ոռոգման ջրատարը 16.07.2019

Ծակքար գյուղում, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում արդեն մեկնարկել է ոռոգման ջրատարի հիմնանորոգումը: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի մեկնարկը տրվել է այս տարվա հուլիսի 1-ից, նախատեսվում է « Հոլըքներ» թաղամասում 1,7 կիլոմետր երկարության ոռոգման ջրատարի հիմնանորոգում մետաղական կիսախողովակներով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 30 միլիոն 600 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ծակքարի համայնքապետարանը: « Այս գործող ջրատարում ջրի կորուստը կազմում էր մոտ 60 տոկոս: Հիմնանորոգումից հետո ջրամատակարարումը անխափան կլինի 25 հեկտարից ավել տնամերձերի եւ սեփականաշնորհված ցանքերի համար: Շինարարական աշխատանքները կավարտվեն օգոստոսի ընթացքում»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

 Հայրավանքում  սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում է Բարի գալուստ փողոցը

Հայրավանքում սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում է Բարի գալուստ փողոցը 16.07.2019

Հայրավանք գյուղում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ասֆալտապատվում է Բարի գալուստ փողոցը՝ 500 գծամետր երկարությամբ եւ մոտ 2500 քառակուսի մետր մակերեսով: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 18,5 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Հայրավանքի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են հուլիսի 9-ից եւ կավարտվեն այս տարվա սեպտեմբերի կեսերին: «Այս ճանապարհը չի հիմնանորոգվել 1968 թվականից: Այն տանում է դեպի դպրոց, գյուղապետարան, բուժկետ, գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ: Ճանապարհը շահագործվում էր մեծ դժվարությամբ, իսկ այս ծրագրի ավարտով հիմնախնդիրն ամբողջապես լուծվում է»,-տեղեկացրեց համայնքի ղեկավարը:

Համայնքների սեփական եկամուտների գծով հավաքագրումներն աճել են 2 մլրդ 960 միլիոն դրամով

Համայնքների սեփական եկամուտների գծով հավաքագրումներն աճել են 2 մլրդ 960 միլիոն դրամով 16.07.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացվել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որը վարել է նախարար Սուրեն Պապիկյանը։ Նախարար Պապիկյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատել համայնքների կողմից եկամուտների հավաքագրման ծավալները, համաձայն որի 2019թ․ առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ համայնքների սեփական եկամուտների գծով հավաքագրումներն աճել են 2 մլրդ 960 միլիոն դրամով կամ 3,6 տոկոսով։ Միաժամանակ նախարարը մարզպետներին հանձնարարել է ուսումնասիրություններ անցկացնել ցածր ցուցանիշներ արձանագրած համայնքներում, բացահայտել դրանց պատճառները և ներկայացնել խնդրի հաղթահարման համակարգային լուծումներ։ Խոսելով հանրապետության ներմարզային և միջմարզային երթուղային ցանցում առկա խնդիրների մասին՝ նախարարը նկատել է, որ միասնական երթուղային ...

Գեղարքունիքում կովերի անկման միակ պատճառը եղել է փքվածությունը

Գեղարքունիքում կովերի անկման միակ պատճառը եղել է փքվածությունը 15.07.2019

Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր, Ծովինար, Կարմիրգյուղ , Արտանիշ,Լճափ, Ծափաթաղ գյուղերում 2019 թվականի հուլիսի 5- 9-ի ընթացքում գրանցվել են խոշոր եղջերավոր անասունների անկման դեպքեր, որոնց շուրջ բնակչության կողմից սոցիալական ցանցերում կամ առանձին լրատվամիջոցներում տրվել էին տարատեսակ մեկնաբանություններ: Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի եւ ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ Արշակ Էլիզբարյանի տեղեկացման՝ 10 խոշոր եղջերավոր անասունի անկում գրանցվել է Կարմիրգյուղում, 9-ը՝ Ծովինարում, 6-ը՝ Կարճաղբյուրում, 8-ը՝ Արտանիշում, 3-ը՝ Լճափում, 5-ը՝ Ծափաթաղում: «Մենք արդեն ստացել ենք լաբորատոր հետազոտությունների պատասխանները, համաձայն որոնց՝ խոշոր եղջերավորների անկումը կապ չունի թունավորման հետ, առավել եւս՝ Սեւանա լճի ջրի: Այն եղել է առվույտի առաջացրած փքվածության արդյունք»,-նշեց մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-26 11:43:55