Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը հավանություն տվեց ներկայացված ներդրումային ծրագրին

10.12.2019

Դեկտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ծնունդով գեղարքունիքցի, Ռուսաստանի Դաշնությունում բնակվող գործարար Մարտին Թովմասյանին՝ նրա հետ քննարկելով դեռեւս մեկ տարի առաջ մեկնարկած համագործակցության շարունակման հետ կապված հարցեր: Ինչպես ներկայացրեց գործարար, «1+1» դպրոցական թերթի հիմնադիր եւ հովանավոր Մարտին Թովմասյանը, համագործակցության առաջին քայլը եղել է Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում աշակերտական թերթ հրատարակելու ծրագիրը, որը հաջողությամբ կյանքի է կոչվել Գեղարքունիքի մարզպետարանի եւ «Գեղամա աշխարհ» թերթի կողմից ցուցաբերված աջակցությամբ: «Արդեն լույս է տեսել դպրոցական թերթի 9 համար, որտեղ հիմնականում հրատարակվել են մեր դպրոցականների հոդվածները, հարցազրույցները, ակնարկները: Թերթի հիմնական խնդիրը եղել է աշակերտների մեջ ստեղծագործական ձիրքերի եւ վերլուծական մտքի զարգացումը, գրագետ խոսքի ձեւավորումն ու ամրապնդումը, կրթամշակութային զանազան հարցերի արծարծումը, ազգային ու հոգեւոր արժեքների տարածումը: Համագործակցությունը տվել է սպասված արդյունքները, իսկ այժմ ծրագրել ենք ավելի ընդարձակել դպրոցական թերթի աշխարհագրությունը՝ դուրս գալով մեկ դպրոցի շրջանակից ու տարածվել Գեղարքունիքի մարզի դպրոցներով մեկ: Ընդարձակելու ենք նաեւ թեմատիկ ուղղությունները՝ շեշտը դնելով պատմական, գրական, գիտական ու այլ թեմաների շուրջ ծավալվող բանավեճերին: Ձեր աջակցությամբ ցանկանում ենք ստեղծել «Մարզի լավագույն երիտասարդ ուսուցիչ» մրցութային կարգ, որպեսզի ի հայտ բերենք ու խրախուսենք լավագույն երիտասարդ ուսուցչին՝ մյուս երիտասարդներին եւս ոգեւորելու ակնկալիքով: Մենք կշարունակենք հովանավորել թերթի հրատարակումը եւ լավագույն ճանաչված երիտասարդ ուսուցչի խրախուսումը»,-ներկայացրեց Մարտին Թովմասյանը:
Մարզպետ Գնել Սանոսյանը եւս իր գոհունակությունը հայտնեց սկսված համագործակցությունից՝ բարձր գնահատելով դպրոցական թերթի եւ լրագրական խմբակի գործունեությունը, շեշտելով, որ Հայաստանում այն առայժմ միակն է ու չունի իր նախադեպը: «Նման գաղափարները միայն եւ միայն նպաստում են դպրոցական կյանքի զարգացմանը, կրթության որակի բարձրացմանը, ազգային ու համամարդկային գաղափարների տարածմանն ու ուսուցմանը, հանրային կյանքում դպրոցականների ակտիվ ներգրավմանը, վաղվա գիտակից քաղաքացու ձեւավորմանը, եւ մենք անվերապահորեն աջակցելու ենք ձեր կողմից առաջ քաշված գաղափարներին ու ձեռնարկներին»,-նշեց Գնել Սանոսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11