Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզը ակտիվ մասնակցություն է ցուցաբերել «Հզոր հայրենիք, հզոր մշակույթ» խորագիրը կրող փառատոնին

12.12.2019

2019 թվականի դեկտեմբերի 4-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունեցել «Հզոր հայրենիք, հզոր մշակույթ» խորագիրը կրող ժողովրդական և ազգագրական պարերի հանրապետական փառատոնը, որին մասնակցել են հանրապետության ազգագրական և ժողովրդական լավագույն պարային խմբեր: Փառատոնին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիսի մշակույթի տան «Սասուն», Սարուխանի «Զանգեզուր», Գավառի «Luna» ազգագրական, ժողովրդական և Նորատուսի պարային խմբերը: Փառատոնին Գեղարքունիքի մարզը մասնակցել է յոթ պարային խմբերով: Հանրապետական փառատոնի կազմակերպիչները ջերմ ընդունելության են արժանացրել Գեղարքունիքի մարզի պարային խմբերին և նշել, որ մարզը մեծ ոգևորությամբ, ակտիվությամբ, առանձնակի սիրով և կատարողական վարպետությամբ է մասնակցել փառատոնին: Լավագույն մասնակցության և վարպետության համար մարզը ներկայացնող պարային խմբերը, պարուսույցները և տնօրենները արժանացել են պատվոգրերի և գավաթների: Իսկ Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Արփիկ Չքոլյանը մշակույթի ոլորտում ունեցած ավանդի և վաստակաշատ գործունեության համար պարգևատրվել է «Նոր Հայաստան, հայրենիք-սփյուռք» բարեգործական հասարակական կազմակերպության պատվոգրով, և ՀՀ պաշտպանության նախարարությանը կից «Ֆիդայիներ» ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահի կողմից՝ ոսկե մեդալով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59