Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանի և մարզային փրկարարական վարչության համատեղ ուժերով անցկացվեց ուսումնական վարժանք

09.12.2019

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը 1988 թվականի ավերիչ Երկրաշարժի 31 -րդ տարելիցի շրջանակներում հանրապետության ողջ տարածքում անցկացնում է աղետների դիմակայությանը վերաբերող միջոցառումներ: Դրանցից անմասն չմնաց նաև Գեղարքունիքի մարզը: Նմանատիպ միջոցառումներ տեղի ունեցան մարզի համայնքներում և հանրակրթական հաստատություններում:
Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը, Գեղարքունիքի մարզպետարանի և Գավառի բժշկական կենտրոնի հետ համատեղ, աղետների դիմակայությանն առնչվող ուսումնական վարժանք անցկացրեց Գեղարքունիքի մարզպետարանում: Պայմանականորեն տեղի ունեցած ցնցման արդյունքում մարզպետարանի շենքից տարհանվեցին բոլոր աշխատակիցները, ապա մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները առանձին-առանձին մարզպետին զեկուցեցին իրենց ստորաբաժանման աշխատակիցների տարհանման արդյունքների մասին: «Ուսումնավարժության շրջանակներում կար երկու տուժած, որոնց առաջին բուժօգնություն ցուցաբերվեց, դուրս բերվեցին շենքից և հանձնվեցին շտապօգնության ծառայությանը»,- տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գարեգին Հակոբյանը:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց մարզային փրկարարական վարչության աշխատակիցներին՝ ուսումնավարժանքը ըստ պլանի կազմակերպելու և անցկացնելու համար:
«Այն տարածաշրջանում, որտեղ մենք ապրում ենք, նման միջոցառումներ պետք է հաճախակի կրկնվեն, և մարզի ողջ բնակչությունը պետք է պատրաստ լինի՝ արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և ճիշտ լուծումներ գտնելու համար: Նաև, առիթից օգտվելով, ուզում եմ իմ խորին ցավակցությունը հայտնել բոլորիս՝ 1988 թվականի Երկրաշարժի կապակցությամբ և ասել, որ նմանատիպ միջոցառումներով մենք պետք է սովորենք անվտանգության կանոնները, որպեսզի հնարավորինս քիչ խնդիրներ ունենանք նման ցավալի իրավիճակներում»,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03