Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

10.12.2019

Դեկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը: Այն վարեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը:
Նիստի ընթացքում քննարկվեց և ամփոփվեց 2019 թվականի ամառային զորակոչի արդյունքները, ինչպես նաև՝ 2019-2020 թվականի ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գևորգ Մխեյանի զեկուցմամբ` 2019-2020 թվականի ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են առանց խոչընդոտների, և կարվի առավելագույնը՝ պլանային նախնական առաջադրանքը կատարելու համար:
Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց 2019 թվականի ամառային զորակոչին ներգրավված բոլոր կազմակերպությունների ղեկավարներին՝ զորակոչի ընթացքում արդյունավետ համագործակցելու և բարձր ցուցանիշ ապահովելու համար և հույս հայտնեց, որ նույն ձեռքբերումները կպահպանվեն նաև ձմեռային զորակոչի ժամանակ: Մարզպետը հանձնարարեց զորակոչի աշխատանքներում ընդգրկված կազմակերպությունների ղեկավարներին՝ իրենց լիազորությունները կատարել օրենքի տառին համապատասխան և բացառել նորակոչիկների բժշկական հետազոտման, շարասյուների ուղեկցման, տեղամասերում կարգ ու կանոնի պահպանման և այլ խնդիրների հետ կապված որևէ բացթողում:
Ձմեռային զորակոչը Գեղարքունիքի մարզում կմենկնարկի 2019 թվականի դեկտեմբերի 16-ին: Զորակոչի ընթացքին կհետեւեն Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատու աշխատակիցները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59