Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզի շնորհալիների աշխատանքները` ներառական ցուցահանդեսում

12.12.2019

2019 թվականի դեկտեմբերի 3-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացման» մշակութային հիմնադրամը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում անցկացրել է «Միասին» խորագիրը կրող ներառական ցուցահանդեսը՝ նվիրված Հաշմանդամության միջազգային օրվան: Ցուցահանդեսին ներկայացված են եղել Հայաստանի Հանրապետության հաշմանդամ և ոչ հաշմանդամ շնորհալի ստեղծագործողների ձեռքի աշխատանքները: Այս փառատոնին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիսի գեղարվեստի դպրոցի /Սոնա Գրիգորյան, Արփի Սիմոնյան/, Վարդենիսի «Աստղավարդ» հասարակական կազմակերպության /Մերի Հակոբյան, Արսեն Զարոյան/ սաները, որոնց աշխատանքները արժանացել են հյուրերի ուշադրությանը և համակրանքին:
Հյուրերին ու շնորհալի սաներին ողջունել են ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակից Լիլյա Նիկոյանը, «Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացման» մշակութային հիմնադրամի համահիմնադիր Գուժ Թադևոսյանը: Նրանք իրենց խոսքում նշել են, որ անհրաժեշտ է հրավիրել հասարակության ուշադրությունը հաշմանդամություն ունեցող երեխաների ստեղծագործական գործունեությանը՝ դիտարկելով այն որպես երեխաների ինքնադրսևորման և ինքնաարտահայտման արդյունավետ միջոց, խթանել երեխաների ստեղծագործական ունակությունների զարգացմանը՝ դիտարկելով այն որպես լուրջ ներուժ մշակույթի բնագավառում, նպաստել հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրմանը, բացահայտել և աջակցել շնորհալի երեխաներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-15 16:32:16