Նորություններ

Մարտի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի չգործող մանկապարտեզ և նորակառույց դպրոցի շինհրապարակ: Ինչպես տեղում ներկայացրին թաղամասի բնակիչները, մանկապարտեզն իր գործունեությունը դադարեցրել է 2008 թվականից, որից հետո շենքն անբավարար պահպանության հետևանքով տարիների ընթացքում դարձել է օգտագործման համար ոչ պիտանի: «Ժամանակին մեր թաղամասի մանկապարտեզն ունեցել է 4 խումբ՝ 120 սաներով: Թաղամասն աճող է, մանկապարտեզի վերագործարկումը՝ պահանջված: Հիմնանորոգման աշխատանքներ իրականացնելու դեպքում շենքը լիարժեքորեն կարող է ծառայել իր նպատակներին»,-ներկայացրին թաղամասի բնակիչները: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանի ներկայացմամբ՝ խնդիրը կառավարության առջև բարձրացվել է դեռևս անցած տարվա ընթացքում, որի լուծման համար կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակներում ...

Անցկացվեց «Կորյուն» ռազմամարզական խաղի մարզային փուլը 12.03.2019
Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Կորյուն» ռազմամարզական խաղերի մարզային փուլը, որին մասնակցեցին տարածքային փուլում հաղթած Ճամբարակի ավագ, Ծովազարդի, Զոլաքարի թիվ 1 եւ Խաչաղբյուրի միջնակարգ դպրոցների թիմերը՝ թվով 40 աշակերտներ՝ իրենց զինղեկների հետ միասին: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, ծրագիրը բաղկացած էր չորս խաղերից. կարգապահ եւ ներդաշնակ, արագ եւ դիպուկ, բանիմաց եւ հնարամիտ, ամենագիտակ եւ խելացի: Մրցումներն անցկացվեցին ըստ կանոնակարգի: Բոլոր չորս թիմերն էլ լավ տպավորություն թողեցին, սակայն արդյունքների ամփոփումից հետո 60 միավորով հաղթող ճանաչվեց Ճամբարակի ավագ դպրոցի հավաքական թիմը՝ զինղեկ Նիկալ Ճաղարյանի ղեկավարությամբ: 56 միավորով երկրորդ տեղում էր Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը, երրորդ տեղում՝ 39 միավորով Ծովազարդի միջնակարգ դպրոցի թիմը: Ճամբարակի ավագ դպրոցի թիմը Գեղարքունիքի մարզը կներկայացնի «Կորյուն» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլում:

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց մարզից ընտրված պատգամավորներին 11.03.2019
Մարտի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Գեղարքունիքի մարզից ընտրված ՀՀ ԱԺ պատգամավորներ՝ Հայկ Սարգսյանին՝ «Իմ քայլը» խմբակցություն, Վարազդատ Կարապետյանին՝ «Իմ քայլը» խմբակցություն, Թագուհի Թովմասյանին՝ «Իմ քայլը» խմբակցություն, Սողոմոն Սողոմոնյանին՝ ԲՀԿ խմբակցություն, Հրանտ Մադաթյանին՝ ԲՀԿ խմբակցություն, Ռուբիկ Ստեփանյանին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն: Հանդիպման ընթացքում կողմերը զրուցեցին Գեղարքունիքի մարզում իրականացվող ծրագրերի և դրանց ընթացքի մասին: Քննարկվեցին նաև մարզին հուզող մի շարք կարևորագույն խնդիրներ, որոնց լուծման համար կպահանջվի նաև ...

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Կանանց տոնի կապակցությամբ 08.03.2019
Սիրելի մայրեր, տիկնայք, քույրեր եւ դուստրեր , Գարնանային այս գեղեցիկ տոնը հրաշալի առիթ է՝ մեկ անգամ եւս գնահատելու ձեր ամենօրյա նվիրումը, որ հաղորդում եք ձեր ընտանիքիներին, շրջապատին ու հայրենիքին: Անկշռելի են այն արժեքները, որ դուք անուրանալի ջանքերի գնով ստեղծել ու ստեղծում եք Հայաստանի անցյալի, ներկայի ու ապագայի համար:Անփոխարինելի է ձեր դերը թե՛ ընտանիքում, թե՛ հանրային կյանքի բոլոր բնագավառներում: Դուք եք մեր ապավենը Նոր Հայաստանի կերտման ու հզորացման ճանապարհին: Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ, ցանկանում ընտանեկան երջանկություն, անսպառ սեր: Ջերմ բարեմաղթանքներով՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Վարդենիկում անցկացվեց շախմատի մարզային առաջնություն 07.03.2019
Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում անցկացվեց շախմատի մարզային առաջնություն, որին մասնակցեցին մինչև 10, 12, 14 և 16 տարեկան պատանի շախմատիստները: Ինչպես ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի և սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, շախմատի մարզային առաջնությանը նախորդել էր փետրվար ամսին կայացած տարածքային փուլը, որին մասնակցել էին ՀՀ շախմատի ակադեմիայի Սևանի, Գավառի, Սարուխանի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի, Վարդենիկի մասնաճյուղերի 250 պատանի շախմատիստներ: Մարզային փուլում ուժեղագույնների կոչումն էին վիճարկում տարածքային փուլի հաղթողները: Մրցաշարի բացմանը մասնակցեց և ողջույնի խոսքով հանդես եկավ ...

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շնորհավորեց մարզպետարանի կին աշխատակիցներին 07.03.2019
Մարտի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետարանի բոլոր կին աշխատակիցներին՝ նրանց նվիրելով ծաղիկներ ու բարեմաղթանքի խոսքեր: «Դուք անուրանալի ավանդ ունեք մեր հայրենիքի կայացման ու շենացման գործում: Անգնահատելի է ձեր դերը թե՛ ձեր ընտանիքներում, թե՛ հանրային աշխատանքում: Դուք արժանիորեն կրում եք մոր, կնոջ կամ քրոջ կոչումները, որոնք անփոխարինելի պարգեւներ են մեզ համար: Ես ցանկանում եմ, որ դուք միշտ ժպիտով գաք աշխատանքի, կյանքում լինեք առողջ, ընտանիքում՝ երջանիկ, շրջապատում՝ սիրված, հարգված ու գնահատված: Կանանց տոնի կապակցությամբ ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները»,-մարզպետարանի կանանց դիմեց մարզպետը: