Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարտունու բժշկական կենտրոնում հաջորդ շաբաթվանից կգործի հեմոդիալիզի բաժանմունքը

20.01.2020

 Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնում հեմոդիալիզի բաժանմունքի բացման ուղղությամբ արդեն կատարվում են նախապատրաստական վերջին աշխատանքները: Հեմոդիալիզի բաժանմունքը հունվարի 27-ից կսպասարկի հերթագրվածներին: «Բաժանմունքի ստեղծման ձեռնարկը սկսվել է մոտ մեկ տարի առաջ, առողջապահության նախարարի, Գեղարքունիքի մարզպետի ներկայացված առաջարկությամբ և կառավարության համաձայնությամբ: Այն ծրագրով նախատեսված էր ստեղծել 2022 թվականին, բժշկական կենտրոնի նորակառույց շենքում, սակայն, ելնելով հիվանդների խնդրանքից ու նրանց բուժումը տեղում կազմակերպելու խիստ անհրաժեշտությունից, որոշվեց ժամանակավորապես այն տեղավորել հին մասնաշենքում՝ մինչեւ նոր շենքի շահագործումը: Տարածքի հիմնանորոգումը կատարվել է բժշկական կենտրոնի, մասամբ էլ՝ տնօրենի տրամադրած անձնական միջոցների հաշվին, իսկ սարքավորումները ձեռք են բերվել ՀՀ Առողջապահության նախարարության «Ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի միջոցներով: Մեր կողմից ընտրվել ու վերապատրաստվել է բուժանձնակազմը: Արդեն կատարում ենք հիվանդների հերթագրում, որի համար տարածել ենք համապատասխան տեղեկատվություն: Ձեռք ենք բերել հեմոդիալիզի 5 սարքավորում, որը մեզ հնարավորություն է տալիս՝ մեկ հերթափոխում սպասարկելու 30 հիվանդի: Այս ձեռնարկի արդյունքում մասնավորապես Մարտունու եւ Վարդենիսի տարածքների առողջական խնդիրներ ունեցող մարդիկ արդեն բուժումը կստանան տեղում՝ խնայելով որոշակի միջոցներ, քանի որ մինչ այդ ստիպված էին դիմել այլ բուժհաստատությունների օգնությանը »,-ներկայացրեց Մարտունու ԲԿ-ի տնօրենը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55