Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում ընթանում է առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը

17.01.2020

Գեղարքունիքի մարզպետի համապատասխան որոշմամբ մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում 2020 թվականի հունվարի 13-20-ը անցկացվում է դպրոցական առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը։ Մասնակցության հայտ է ներկայացրել 1891 աշակերտ, որից՝ 179-ը՝ Սեւանի, 441-ը Մարտունու, 639-ը՝ Գավառի, 367-ը՝ Վարդենիսի, 264-ը՝ Ճամբարակի տարածաշրջաններից։ Օլիմպիադան անցկացվում է Գավառի N 5, Մարտունու Ս. Դարբինյանի անվան N 2, Վարդենիսի Էդ. Պողոսյանի անվան N 2, Ճամբարակի N 1 եւ Սեւանի Վ. Կարապետյանի անվան N3 հիմնական դպրոցներում:
Տարածքային փուլի արդյունքները կամփոփվեն հունվարի 21-ին: Տարածքային փուլում հաղթող ճանաչված աշակերտները հունվարի 25-ից կմասնակցեն առարկայական օլիմպիադայի մարզային փուլին, իսկ մարզային փուլում հաղթած աշակերտները ձեռք կբերեն հանրապետական փուլին մասնակցելու իրավունք: Տարածքային փուլում օլիմպիադան անցկացվում է հումանիտար առարկաներից, իսկ բնագիտական առարկաների օլիմպիադան անցկացվում է օնլայն տարբերակով, դպրոցական ու մարզային փուլերով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06