Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիսավորությամբ նշվեց  Հացառատի օրը

Հանդիսավորությամբ նշվեց Հացառատի օրը 08.10.2019

Ամեն տարվա հոկտեմբերի յոթին Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչները տոնում են իրենց բնակավայրի օրը՝ այն նշանավորելով հանրային կյանքում աչքի ընկած գործիչներին պարգեւատրելով ու քաջալերելով, գեղարվեստական ու մարզական տարաբնույթ միջոցառումներով: Այս տարի Հացառատի օրը կրում էր «Հացառա՛տ, ի՛մ տուն, ի՛մ հայրենիք» խորագիրը: Միջոցառումը, արդեն յոթերորդ տարին անընդմեջ, նախաձեռնում է «Հացառատ բարեգործական հիմնադրամը»: Հրավիրված էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի աշխատակիցներ, Հայաստանում կամ արտերկրում բնակվող հացառատցիներ: Միջոցառումը կայացավ Արցախյան ազատամարտի զոհերի հուշահամալիրի տարածքում: Տոնական հանդիսությունը օրհնության կարգով ու Տերունական աղթոքով բացեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Գնել քահանա Մարտիրոսյանը: Հացառատցիներին ողջունեց եւ շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը...

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Գրադարանավարի տոնի առթիվ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Գրադարանավարի տոնի առթիվ 07.10.2019

Սիրելի գրադարանավարներ Այս տոնը պատեհ առիթ է՝ արժեւորելու այն նվիրական աշխատանքը, որ դուք տանում եք գրքերի պահպանման, տարածման, ընթերցանության, գրի ու գրականության հանդեպ սեր արթնացնելու ուղղությամբ:Անգնահատելի է ձեր վաստակը գրական-մշակույթային արժեքների պահպանման ու վերարժեւորման գործում, քանզի դուք տարիներ ու տասնամյակներ շարունակ հանդիսացել ու հանդիսանում եք ընթերցողներին գրադարանի ու գրքերի հետ կապող հիմնական օղակը: Ձեր նվիրումի ու ջանքերի շնորհիվ մեր սերունդները հաղորդակցվում են այն հոգեւոր գանձերին, որոնք մեզ առաջնորդում են դեպի գիտության լույսը, դեպի նոր առաջընթաց ու զարգացում: Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, ցանկանում ստեղծագործական եռանդ, աշխատանքային նարանոր հաջողություններ: Ջերմ բարեմաղթանքներով՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Գրադարանավարի տոնը նշանավորվեց հայ մեծ երգահան Կոմիտասի ծննդյան 150-րդ տարեդարձին նվիրված միջոցառմամբ

Գրադարանավարի տոնը նշանավորվեց հայ մեծ երգահան Կոմիտասի ծննդյան 150-րդ տարեդարձին նվիրված միջոցառմամբ 07.10.2019

Գեղարքունիքի մարզում Գրադարանավարի տոնը նշանավորվեց հայ մեծ երգահան Կոմիտասի ծննդյան 150-րդ տարեդարձին նվիրված միջոցառմամբ, որը կազմակերպել էր Գեղարքունիքի մարզի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանի տնօրինությունը: Միջոցառումն անցկացվեց Գավառի երաժշտական դպրոցի դահլիճում: Բացելով միջոցառումը՝ Գեղարքունիքի մարզի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեց մարզային ու համայնքային գրադարանների գրադարանավարներին՝ նրանց պարգեւատրելով շնորհակալագրերով ու ծաղկեփնջերով: Այնուհետ Կոմիտասի կյանքի ու ստեղծագործության ընդհանուր բնութագիրը ներկայացրեց մարզային գրադարանի մանկական բաժնի վարիչ Ալինա Ավետիսյանը: Մեծ երգահանի ստեղծագործությունների կատարմամբ հանդես եկան Գավառի արվեստի եւ երաժշտական դպրոցների սաները...

Գեղարքունիքի մարզպետը պարգեւատրեց հանրակրթական դպրոցների ուսուցիչներին

Գեղարքունիքի մարզպետը պարգեւատրեց հանրակրթական դպրոցների ուսուցիչներին 07.10.2019

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն Ուսուցչի օրվա եւ մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում ունեցած ավանդի համար Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց մարզային ենթակայության հանրակրթական դպրոցների ուսուցիչներին, ովքեր որոշակի հաջողություններ են արձանագրել մասնագիտական աշխատանքում: Գնել Սանոսյանը պարգեւները հանձնելուց առաջ ողջույնի ու շնորհավորանքի խոսքեր ուղղեց բարձր արդյունքներ ապահոված ուսուցիչներին՝ հորդորելով միշտ բարձր պահել մանկավարժի անունն ու պատիվը: «Դուք առանձնանում եք գրանցած արդյունքներով, տարիների նվիրական աշխատանքնով ու վաստակով: Մանկավարժությունը շատ հաճելի, շատ պատվաբեր, սակայն նվիրում ու գիտելիքներ պահանջող աշխատանք է: Այս ոլորտը ոչ միայն կարեւորում եմ, այլ սրտանց կապված եմ եղել նրան: Մենք ոչ մի ջանք ու եռանդ չպետք է խնայենք, որպեսզի ապահովենք արդի չափորոշիչներին համապատասխան, գիտելիքահեն կրթություն»,-նշեց մարզպետը: Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգեւատրեց Գավառի թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհիներ ....

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի  շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ 04.10.2019

Սիրելի մանկավարժներ: Տարիների ու տասնամյակների ընթացքում ձեր ցանած մտավոր սերմերն առողջ ծիլեր են տվել՝ մեր հայրենիքին պարգեւելով գիտության, կրթության, առողջապահության, արվեստի ու մշակույթի գործիչներ, արտադրության առաջավորներ, հայրենիքի պաշտպաններ, ազգային ու համամարդկային արժեքներով դաստիարակված սերունդներ: Դուք կաք մեր երկրի ամեն մի հաջողության ու առաջընթացի, ամենքիս կայացման ու նպատակների իրականացման մեջ, եւ այդ երախտագիտությունն ամեն օր փոխհատուցվում է ձեր աշակերտների հայրենանվիրությամբ, հանրային բարօրությանը նպաստելու հստակ քայլերով: Նոր Հայաստանի ճանապարհը եւս լուսավորվելու է Սուրբ Մաշտոցի մտքով փայլատակած, հազարամյակների խորքերից ճառագող Հայոց դպրության անմար ջահով, որն այժմ պատվով ու պարտքի գիտակցումով կրում եք դուք: Հայրենի կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի առաջիկայում դուք աշխատեք միանգամայն բարվոք ու արդիական պայմաններում, վաստակեք ըստ արժանվույն: Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ, մաղթում խաղաղ ու բարօր հայրենիք, աշխատանքային ու անձնական հաջողություններ: Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Տարեցների հանրապետական խաղերում Գեղարքունիքի մարզի թիմը զբաղեցրեց  մրցանակային  երրորդ տեղը

Տարեցների հանրապետական խաղերում Գեղարքունիքի մարզի թիմը զբաղեցրեց մրցանակային երրորդ տեղը 02.10.2019

2019 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 1-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում անցկացվեցին «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթի եզրափակիչ փուլի մրցումները: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, մարզերի թիմերը հանդես եկան հինգ մարզաձեւերում՝ շախմատ, շաշկի, նարդի, դարթս եւ բասկետբոլի գնդակի նետում: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ուներ մասնակցելու միայն մեկ մարզաձեւում: Թիմերի կազմում ընդգրկված էին 63 եւ ավելի տարիք ունեցող տարեցները: Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված էին 5 տղամարդ եւ 5 կին: «Գեղարքունիքի մարզի թիմը ձեւավորելու նպատակով անցկացվել էր մարզային փուլի մրցումներ, որի արդյունքում թիմի կազմում ընդգրկվել էին՝ դարթս մարզաձեւի կանանց պայքարում՝ Գոհար Ավետիսյանը (Սեւան), իսկ տղամարդկանց պայքարում՝ Տիգրան Նիկողոսյանը (Նորատուս), շախմատի տղամարդկաց պայքարում՝ Վազգեն Օհանյանը (Ծովազարդ), կանանաց պայքարում՝ Նինա Սաֆարյանը (Գավառ), նարդու կանանց պայքարում՝ Մելանյա Հարությունյանը (Թթուջուր), տղամարդկանց պայքարում՝ ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:31:28