Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ներքին Գետաշենի անասնաշուկայում իրավիճակի կարգավորմանն ուղղված աշխատանքները շարունակվում են

Ներքին Գետաշենի անասնաշուկայում իրավիճակի կարգավորմանն ուղղված աշխատանքները շարունակվում են 22.10.2019

Կիրակի օրը՝ հոկտեմբերի 20-ին, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը անասնահամաճարակային մշտադիտարկում է անցկացրել Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում գտնվող երկրի ամենամեծ անասնաշուկայում, որտեղ բերվում և վաճառվում են ընտանի կենդանիներ հանրապետության բոլոր մարզերից և Արցախից: Սա Տեսչական մարմնի կողմից անասնաշուկայում իրավիճակի կարգավորմանը միտված հերթական քայլն է: Երկրում կենդանիների համարակալման բացակայության պատճառով՝ այդ գործընթացը գրեթե անվերահսկելի է, և այս մշտադիտարկման նպատակն էր ստուգել-հասկանալ, թե կենդանի վաճառողները որքանով են տիրապետում այն պահանջներին ու պայմաններին, որոնք իրենք պետք է պահպանեն անասնաշուկա կենդանիներին տեղափոխելու համար: ՍԱՏՄ Գեղարքունիքի մարզային կառույցի տեսուչների, մարզի անասնաբույժների, ՀՀ ոստիկանության կարանտինային վաշտի ներկայացուցիչների կողմից անասնահամաճարակային մշտադիտարկման ընթացքում անցկացվող միջոցառումներին հետևել են նաև ՍԱՏՄ ղեկավարությունը և Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչները....

Գործընկերները եւ համաքաղաքացիները ծաղկեպսակներ ու ծաղիկներ խոնարհեցին մեծանուն գիտնական Սամվել Քոչարյանցի հուշարձանին

Գործընկերները եւ համաքաղաքացիները ծաղկեպսակներ ու ծաղիկներ խոնարհեցին մեծանուն գիտնական Սամվել Քոչարյանցի հուշարձանին 21.10.2019

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր շինարար, տեխնիկական գիտությունների դոկտոր, բարերար, Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի բնակիչ Սուրիկ Նաջարյանը, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, Գեղարքունիքի մարզի երկրագիտական թանգարանի աշխատակիցները, համաքաղաքացիները եւ գործընկերները Գավառ քաղաքում ծաղկեպսկներ դրեցին ու ծաղիկներ խորանրհեցին մեծանուն գիտնական, միջուկային եւ ջերմամիջուկային զենքերի գլխավոր կոնստրուկտոր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Քոչարյանցի հուշարձանին: Աշխարհահռչակ գիտնականին մեծարելու առիթը նրա ծննդյան 110-րդ տարեդարձի պատվին Գավառի երկրագիտական թանգարանում բացված անձնական իրերի, լուսանկարների հավաքածուների ցուցադրության անկյան բացումն էր: Ինչպես հավաստեց Գավառի երկրագիտական թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը, մեծ գիտնականի 110-րդ տարեդարձին նվիրված ցուցադրության ողջ հավաքածուն թանգարանին է նվիրաբերել Ռուսաստանի Դաշնության վաստակավոր շինարար

Մարտունի գյուղի խնձորի ինտենսիվ այգին տվել է իր առաջին բերքը

Մարտունի գյուղի խնձորի ինտենսիվ այգին տվել է իր առաջին բերքը 21.10.2019

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Մարտունի բնակավայրում մեկ տարի առաջ հիմնված 2 հեկտար ինտենսիվ այգում այժմ ընթանում է առաջին բերքահավաքը: Ինչպես տեղեկացրեց գյուղի բնակիչ, ինտենսիվ այգու նախաձեռնող ու հիմնադիր, «Ատֆրուիդ» ՍՊԸ տնօրեն Թաթուլ Դումանյանը, այգին արդեն ապահովված է հակակարկտային ցանցերով ու կաթիլային ոռոգման համակարգով: Այգում աճեցվել է «տոպազ», «ֆլորինա», «յոնապրինց», «թեզեր», «ռեանդա» տեսակների 2500 խնձորենի, որոնք հիմնականում տվել են իրենց առաջին բերքը: Այգու ստեղծման համար Դումանյան ընտանիքը ներդրել է մոտ 45 միլիոն դրամ: Այգու ստեղծմամբ բացվել է 5 մշտական եւ 15 սեզոնային աշխատատեղ: Կազմակերպությունը միաժամանակ ստեղծել է տնկարանային տնտեսություն՝ ստացված նոր ու բարձրորակ տնկիների տեսակները այգեգործական կամ անհատական տնտեսություններին տրամադրելու նպատակով: «Բոլոր տնկանյութերը բերվել են Ավստրիայից ու Գերմանիայից, իսկ պատվաստումը կատարվել է տեղում՝ կլիմայավարժեցում ապահովելու նպատակով: Պահպանել ենք ծառերի ցածրաճ վիճակը՝ որակյալ ու ապրանքային բերք ապահովելու համար...

Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի դահլիճը հիմնանորոգվել է բարերարի միջոցներով

Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի դահլիճը հիմնանորոգվել է բարերարի միջոցներով 21.10.2019

Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի հանդիսությունների դահլիճը հիմնանորոգվել է բարերար, ՌԴ վաստակավոր շինարար, նույն դպրոցի շրջանավարտ, Կարմիրգյուղի բնակիչ Սուրիկ Նաջարյանի տրամադրած միջոցներով: Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի հանդիսությունների դահլիճի բացմանը մասնակցելու առիթով Մոսկվայից ժամանել էր բարերար Սուրիկ Նաջարյանը: Հանդիսությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը,Կարմիրգյուղ համայնքի ղեկավար Հակոբ Գասպարյանը,մոսկվայաբնակ գրող Մարկ Արենը: Արտերկրից ու Հայաստանի տարբեր վայրերից հրավիրված հյուրեր: Բարերարին ողջունեցին դպրոցի տնօրեն Կարինե Շահբազյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել բարերարին՝ իր ծննդավայրը չմոռանալու, հայրենի գյուղը շենացնելու եւ ծաղկեցնելու բոլոր բարեգործական ձեռնարկների համար:Այս աշխատանքների մասին ժամանակին պիտի պետությունը հոգար, սակայն որոշ խնդիրներ չեն լուծվել տարբեր պատճառներով...

Գեղարքունիքի մարզպետն ամփոփեց  աշխատանքային  գործունեության մեկ տարին

Գեղարքունիքի մարզպետն ամփոփեց աշխատանքային գործունեության մեկ տարին 18.10.2019

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզի Ծաղկունք համայնքի համանուն հյուրատանը մարզային եւ հանրապետական ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ ամփոփեց իր աշխատանքային գործունեության մեկ տարին։ Ասուլիսը կրում էր «100+ փոփոխություն Գեղարքունիքի մարզում» խորագիրը։ Ասուլիսի ընթացքում Գեղարքունիքի մարզպետն անդրադարձավ Գեղարքունիքի մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում իրականացված ծրագրերին, գրանցված ձեռքբերումներին, առաջընթացին, համագործակցություններին, համայնքներում հրատապ եւ առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրներին, դրանց վերաբերյալ տվեց պարզաբանումներ։ «Մենք այսօր ասուլիսի անցկացման վայրն այստեղ առանձնահատուկ ենք ընտրել, քանի որ այս համայնքում, որը ոչ մի անգամ չի եղել մարզի զբոսաշրջային քարտեզի վրա, հիմա վերելք է ապրում գյուղական տուրիզմը եւ էկոտուրիզմը՝ շնորհիվ այս հյուրատան ծավալած գործունեության»,-ասուլիսի սկզբում նշեց մարզպետը: Անդրադառնալով կրթության ոլորտում իրականացված աշխատանքներին՝ Գնել Սանոսյանը նշեց, որ 2019 թվականի բյուջետային տարվա սկզբին մարզի ...

Տեղեկացում

Տեղեկացում 16.10.2019

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հանդես կգա «100+ փոփոխություն Գեղարքունիքի մարզում» խորագիրը կրող ասուլիսով: Ասուլիսի ընթացքում կամփոփի իր աշխատանքային գործունեության մեկ տարին: Մարզպետը հանդես կգա մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում իրականացված ծրագրերի, գրանցված ձեռքբերումների, առաջընթացի, համագործակցային հնարավորությունների և մարզում առկա խնդիրների լուծմանն ուղղված մեկնաբանություններով: Մամուլի ասուլիսը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի «Ծաղկունք» հյուրատանը: Ասուլիսին մասնակցել ցանկացող ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրվում է նախապես հաստատել իրենց մասնակցությունը մինչեւ հոկտեմբերի 17-ը՝ ժամը 17:00-ն, որպեսզի կազմակերպվի տեղափոխումը: Գրանցվելու, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 093 62 42 47, 060 65 98 62 հեռախոսահամարներով: ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 12:39:23