Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզը մասնակցեց Արցախում կայացած Բերքի տոնին

Գեղարքունիքի մարզը մասնակցեց Արցախում կայացած Բերքի տոնին 14.10.2019

Գեղարքունիքի մարզի մթերք արտադրող ինն ընկերություն մասնակցեցին հոկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կայացած Բերքի տոնին՝ ներկայանալով երկու տաղավարով: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, փառատոնում ներկայացվեցին Գեղարքունիքի մարզին բնորոշ ավանդական ուտեստները, պտուղ-բանջարեղենի տեսակները, արտադրված մեղրը, կաթնամթերքը: «Փառատոնն անցավ շուքով, տոնական բարձր տրամադրությամբ:Արցախի մայրաքաղաք էին ներկայացել Հայաստանի բոլոր մարզերից...

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց եւ շնորհավորեց համայնքների նորընտիր ղեկավարներին

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց եւ շնորհավորեց համայնքների նորընտիր ղեկավարներին 11.10.2019

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց եւ շնորհավորեց Գեղարքունիք, Լճափ եւ Վանեւան համայքների նորընտիր ղեկավարներ Արայիկ Աբրահամյանին, Արսեն Հովսեփյանին եւ Իգոր Հարությունյանին, ովքեր հաղթող էին ճանաչվել այս տարվա սեպտեմբերի 29-ին կայացած ընտրություններում: Մարզպետը համայնքների ղեկավարներին մաղթեց արգասաբեր աշխատանք, նոր հաջողություններ ու ձեռքբերումներ: «Շնորհավորում եմ ձեզ բարդ, պատասխանատու եւ պատվաբեր պաշտոններում ընտրվելու համար: Կարծում եմ, որ երեք բառերն էլ հստակ հուշում են, թե ինչ աշխատանք է ձեզ սպասում: Անշուշտ, ձեզ կգնահատեն լավ աշխատանքի դեպքում այնպես, ինչպես այսօր մարդիկ գնահատում են դեռեւս խորհրդային տարիներին իրենց լավագույն կողմերով դրսեւորած ղեկավարներին: Դուք նաեւ շատ նպաստավոր ժամանակահատվածում եք ընտրվել, երբ ձեր համայնքի շահերին հակառակ որեւէ անօրինական պահանջ ձեր առջեւ չի դրվելու: Ձեզ մնում է համագործակցված աշխատել մարզպետարանի հետ, ամեն ինչ անել միայն օրենքի շրջանակներում...

Սեւանցի եռամարտիկ Վարազդատ Հակոբյանը Գինեսի գրքի ռեկորդ սահմանեց

Սեւանցի եռամարտիկ Վարազդատ Հակոբյանը Գինեսի գրքի ռեկորդ սահմանեց 11.10.2019

Սեւանցի ուժային եռամարտիկ, միջազգային մրցաշարերի հաղթող Վարազդատ Հակոբյանը Սեւան քաղաքում սահմանեց Գինեսի գրքի գրանցմանն արժանի ռեկորդ՝ միջնամատով տեղից պոկելով ու 3 մետր 57 սանտիմետր քաշելով 23 տոննա ծանրություն կշռող վագոնը: Ռեկորդի գրանցմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ, Գինեսի գրքի Հայաստանյան ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը, ՀՀ ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը, Սեւանի քաղաքապետարանի աշխատակիցներ, մարզիկներ եւ անհատ քաղաքացիներ: Վարազդատ Հակոբյանը 23 տոննա կշռող վագոնը միջնամատով տեղից պոկեց Սեւանի երկաթուղային կայարանում, առաջին իսկ մոտեցումից՝ արժանանալով ներկաների բուռն ծափահարություններին: Նրան առաջինը շնորհավորեց Գինեսի գրքի Հայաստանյան ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը, ով միաժամանակ գրանցեց ռեկորդը: «Մինչ այժմ Գեղարքունիքի մարզը տվել էր երկու նման ռեկորդակիրներ, ովքեր գոտկատեղով ու ճկույթով տեղից գնացքներ են պոկել, իսկ այժմ նրանց՝ Խաչիկ Թումեյանին ու

Գեղարքունիքի մարզպետարանն աջակցում  է «Ոսկեփորիկ» գեղագիտության զարգացման կենտրոնի հումանիտար ծրագրերին

Գեղարքունիքի մարզպետարանն աջակցում է «Ոսկեփորիկ» գեղագիտության զարգացման կենտրոնի հումանիտար ծրագրերին 11.10.2019

Հոկտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Արտիսիմո» հասարակական կազմակերպության ղեկավար Էկա Հորստկային: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կազմակերպության կողմից Մարտունի քաղաքում գործող «Ոսկեփորիկ» գեղագիտության զարգացման կենտրոնի հետ կապված հարցեր: Ինչպես ներկայացրեց «Արտիսիմո» հասարակական կազմակերպության ղեկավարը, կազմակերպությունը հիմնվել է 2017 թվականին եւ իրականացնում է երեխաների ընդհանուր գեղագիտության զարգացման եւ հատուկ ծրագրեր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար։ «2019 թվականի փետրվարի 4-ին «Ոսկեփորիկ» գեղագիտության զարգացման կենտրոնի, «Խաղաղության կորպուս»-ի համատեղ աշխատանքի, Մարտունու համայնքապետարանի եւ անհատ բարերաների աջակցության շնորհիվ բացվեց Մարտունու տարածաշրջանի առաջին վերականգնողական (ցերեկային խնամքի) կենտրոնը...

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային հիմնադրամի ներկայացուցիչներին

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային հիմնադրամի ներկայացուցիչներին 10.10.2019

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային հիմնադրամի գործադիր տնօրեն Վլադիմիր Սիմոնյանցին եւ մի խումբ ներկայացուցիչների՝ նրանց հետ քննարկելով նախապատրաստվող համագործակցության լայն շրջանակ: Վլադիմիր Սիմոնյանցը եւ կազմակերպության ներկայացուցիչ Սերգեյ Ավանեսովը ներկայացրին նախապատրաստվելիք համագործակցության շրջանակը՝ մատնանշելով առողջապահության, զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեքստիլ եւ թեթեւ արդյունաբերության, սննդի վերամշակման ոլորտները: «Մեր կազմակերպության նպատակները բավականին հավակնոտ են ու հեռանկարային, որոնք կյանքի կոչելու դեպքում էապես առաջ կմղեն թե՛ Հայաստանի, թե՛ Գեղարքունիքի մարզի տնտեսությունը: Մենք նախատեսում ենք Գեղարքունիքում հիմնել Չինական ավանդական բժշկության կենտրոն, որը կարող է ձեռք բերել համաշխարհային նշանակություն: Նախատեսում ենք ստեղծել բազալտի, կարտոֆիլի ու սխտորի վերամշակման տեխնոպարկեր, համագործակցել դեղագործության ոլորտում, որտեղ Չինաստանը լուրջ առաջընթաց ու ճանաչում է արձանագրել...

Վարդենիսի հիվանդանոցում իրականացվել է բարեգործական հերթական ձեռնարկը

Վարդենիսի հիվանդանոցում իրականացվել է բարեգործական հերթական ձեռնարկը 10.10.2019

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հիվանդանոցում «Ֆիլանտրոպի Արմենիա» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ այս տարվա ընթացքում իրականացվել է բարեգործական երկրորդ ձեռնարկը. Հիվանդանոցն ապահովվել է արեւային էլեկտրակայանով՝ 5 կիլովատ ժամ հզորությամբ: Այս մասին հայտնեց «Ֆիլանտրոպի Արմենիա» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ, մասնագիտությամբ բժիշկ Մարիա Ազիզյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ հանդիպման ընթացքում: Ինչպես ներկայացրեց Վարդենիսի հիվանդանոցի տնօրեն Շահեն Շահինյանը, «Ֆիլանտրոպի Արմենիա» կազմակերպությունը Վարդենիսի հիվանդանոցում բարեգործական առաջին ձեռնարկն իրականացրել է այս տարվա հունիսի ընթացքում՝ ձեռք բերելով եւ տեղադրելով բիոքիմիական ապարատ: Բարեգործական ձեռնարկները Վարդենիսի հիվանդանոցում ունենալու են շարունակություն, քանի որ կազմակերպությունն իր առջեւ խնդիր է դրել՝ փուլ առ փուլ արդիականացնել սահմանամերձ ու հեռավոր տարածքի հիվանդանոցը: «Երկու ծրագիր արդեն իրականություն է դարձել: Մենք ծրագրում ենք հաջորդ փուլում այստեղ շահագործել...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:34:15