Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը մարզի ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները ներկայացրեց ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետում

Գեղարքունիքի մարզպետը մարզի ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները ներկայացրեց ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետում 09.10.2019

Հոկտեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային հանդիպում անցկացրեց Երեւանի պետական համալսարանի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետում: Բացելով հանդիպումը՝ ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի վարիչ Արսեն Գրիգորյանը նշեց, որ հանդիպմանը մասնակցում են ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողները եւ շրջանավարտները, ովքեր պատասխանատու պաշտոններ են վարում հանրային կյանքի տարբեր ոլորտներում: «Մենք անչափ հպարտանում ենք, որ մեր շրջանավարտներն աչքի են ընկնում ոչ միայն ուսման մեջ, այլ նաեւ հանրային կյանքի պատասխանատու ոլորտներում՝ իրենց ձեռք բերած գիտելիքներով մասնակցելով հայրենաշինությանը: Այստեղ են մեր նախկին ուսանողները, ովքեր որոշել են հանդիպել իրենց ֆակուլտետում ավարտելուց 15 տարի անց՝ կիսվելու իրենց հույզերով ու տպավորություններով: Նրանցից յուրաքանչյուրը հայրենանվեր աշխատանք է կատարում՝ բարձրացնելով մեր բուհի ու ֆակուլտետի անունը....

Գեղարքունիքի մարզը մասնակցեց Էջմիածին քաղաքի հիմնադրման 2704-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը

Գեղարքունիքի մարզը մասնակցեց Էջմիածին քաղաքի հիմնադրման 2704-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը 09.10.2019

Հոկտեմբերի 8-ին շուքով նշվեց Էջմիածին քաղաքի հիմնադրման 2704 ամյակը: Էջմիածնի մշակույթի պալատում հրվիրված հանդիսավոր նիստին մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ Աժ պատգամավորներ, կառավարության անդամներ, Հայաստանում դիվանագիտական առաքելություն ներկայացնող օտարերկրյա դեսպաններ, հոգեւորականներ, մարզպետներ, հյուրեր Հայաստանի տարբեր մարզերից: Հանդիսավոր նիստին մանսակցեց նաեւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն Ադամյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը: Հանդիսավոր նիստի ընթացքում քաղաքապետը «Էջմիածնի Բարեկամ» եւ «Պատվավոր քաղաքացի» կոչումներ հանձնեց Էջմիածնի զարգացմանը նպաստ բերած քաղաքացիներին, գործարարներին, ինչպես նաեւ՝ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժոնաթան Լաքոթին...

Զբաղվածության աջակցության Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի նիստում հաստատվեց մեկ ծրագիր եւ մեկ ծրագրի ավարտական ակտ

Զբաղվածության աջակցության Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի նիստում հաստատվեց մեկ ծրագիր եւ մեկ ծրագրի ավարտական ակտ 09.10.2019

Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց Զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց մարզպետի տեղակալ, զբաղվածության աջակցության Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի նախագահ Նարեկ Գրիգորյանը: Հանձնաժողովի կողմից քննարկվեց, ապա հաստատվեց Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի կողմից ներկայացված «Սեւան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 104 առանձնատնից արեւելք գտնվող եւ Չարենցի փողոցը միացնող աստիճանահարթակի բարեկարգում» ծրագիրը եւ «Սեւան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 2 բազմաբնակարան շենքի արեւմտյան հասցեում գտնվող անցուղու նորոգում եւ բարեկարգում» ծրագրի ավարտական ակտը: «Սեւան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 104 առանձնատնից արեւելք գտնվող եւ Չարենցի փողոցը միացնող աստիճանահարթակի բարեկարգում» ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 14-ին եւ կավարտվի այս տարվա դեկտեմբերի 6-ին:

Մարզպետարանում կազմակերպվեց քաղաղացիների ընդունելություն

Մարզպետարանում կազմակերպվեց քաղաղացիների ընդունելություն 09.10.2019

Հոկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանի մոտ կազմակերպվեց քաղաքացիների ընդունելություն: Մուտքագրված 24 դիմումներից 17-ը վերաբերում էին դրամական օգնությանը, 1-ը՝ ընտանեկան նպաստի վերականգնմանը, 2-ը՝ հողի սեփականության իրավունքի ճանաչմանը, 1-ը՝ բնակարանի տանիքի հիմնանորոգմանն աջակցելուն, 1-ը՝ ուսման վարձի փոխանցմանը: Բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման, որոնք կուսումնասիրվեն օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում:

Հանդիսավորությամբ նշվեց  Հացառատի օրը

Հանդիսավորությամբ նշվեց Հացառատի օրը 08.10.2019

Ամեն տարվա հոկտեմբերի յոթին Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչները տոնում են իրենց բնակավայրի օրը՝ այն նշանավորելով հանրային կյանքում աչքի ընկած գործիչներին պարգեւատրելով ու քաջալերելով, գեղարվեստական ու մարզական տարաբնույթ միջոցառումներով: Այս տարի Հացառատի օրը կրում էր «Հացառա՛տ, ի՛մ տուն, ի՛մ հայրենիք» խորագիրը: Միջոցառումը, արդեն յոթերորդ տարին անընդմեջ, նախաձեռնում է «Հացառատ բարեգործական հիմնադրամը»: Հրավիրված էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի աշխատակիցներ, Հայաստանում կամ արտերկրում բնակվող հացառատցիներ: Միջոցառումը կայացավ Արցախյան ազատամարտի զոհերի հուշահամալիրի տարածքում: Տոնական հանդիսությունը օրհնության կարգով ու Տերունական աղթոքով բացեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Գնել քահանա Մարտիրոսյանը: Հացառատցիներին ողջունեց եւ շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը...

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Գրադարանավարի տոնի առթիվ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Գրադարանավարի տոնի առթիվ 07.10.2019

Սիրելի գրադարանավարներ Այս տոնը պատեհ առիթ է՝ արժեւորելու այն նվիրական աշխատանքը, որ դուք տանում եք գրքերի պահպանման, տարածման, ընթերցանության, գրի ու գրականության հանդեպ սեր արթնացնելու ուղղությամբ:Անգնահատելի է ձեր վաստակը գրական-մշակույթային արժեքների պահպանման ու վերարժեւորման գործում, քանզի դուք տարիներ ու տասնամյակներ շարունակ հանդիսացել ու հանդիսանում եք ընթերցողներին գրադարանի ու գրքերի հետ կապող հիմնական օղակը: Ձեր նվիրումի ու ջանքերի շնորհիվ մեր սերունդները հաղորդակցվում են այն հոգեւոր գանձերին, որոնք մեզ առաջնորդում են դեպի գիտության լույսը, դեպի նոր առաջընթաց ու զարգացում: Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, ցանկանում ստեղծագործական եռանդ, աշխատանքային նարանոր հաջողություններ: Ջերմ բարեմաղթանքներով՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:33:30