Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանրային քննարկում՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի մասնակցությամբ

Հանրային քննարկում՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի մասնակցությամբ 25.10.2019

Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված քննարկումը, որը հրավիրվել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ, նվիրված էր նպաստառու ընտանիքների համար ինքնուրույնաբար կայուն եկամտի ձեւավորման հնարավորությունների ստեղծման նպատակտակով ՀՀ կառավարության կողմից մշակված որոշման նոր նախագծի հանրայնացմանը: Հանդիպում-քննարկումը վարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Հանրային քննարկմանը հրավիրված էին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության աշխատակիցները, սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների, զբաղվածության տարածքային կենտրոնների տնօրենները, զբաղվածության խնդրով հետաքրքրվող ակտիվ գործատուներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում առաջարկություններով կամ առարկություններով հանդես եկան հիմնականում սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների պետերը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները..

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը եւ Գեղարքունիքի մարզպետը հանդիպեցին  դիմումատու քաղաքացիներին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը եւ Գեղարքունիքի մարզպետը հանդիպեցին դիմումատու քաղաքացիներին 25.10.2019

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Գավառ քաղաքում հանդիպեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ դիմած մի խումբ քաղաքացիների: Արման Թաթոյանն ու Գնել Սանոսյանն առաջինն այցելեցին Գավառ քաղաքի Կաբելագործների փողոցի թիվ 9 բազմաբնակարան շենք, որի տանիքը այս տարվա հունվարից քանդվել էր ավերիչ հողմից: Ինչպես տեղում ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, շենքի տանիքի հիմնանորոգումն այժմ ընթանում է ՀՀ կառավարության կողմից տրամադրված միջոցների հաշվին: Շինարարական աշխատանքները կավարտվեն մի քանի օրից, ու բազմաբնակարան շենքի բնակիչներն այլեւս անհանգստանալու հիմքեր չունեն: «Ձեր շենքի տանիքի հիմնանորոգման պահանջով գրված դիմումը մենք քննարկել ենք Գեղարքունիքի մարզպետի հետ: Մենք ունենք համագործակցության շատ հաջողված օրինակ ու, ինչպես տեսնում եք, երկուստեք արձագանքել ենք ձեր դիմումներին, իսկ հարցի լուծումը կառավարության միջոցներով ․․․․

Գավառի պետթատրոնի շենքում կայացավ ժողովրդական երգի մարզային փառատոն

Գավառի պետթատրոնի շենքում կայացավ ժողովրդական երգի մարզային փառատոն 25.10.2019

Հոկտեմբերի 24-ին Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում կայացավ ժողովրդական երգի մարզային փառատոն` տաղանդաշատ երգչուհի Սոնյա Բալագոզյանի եւ Գավառի արվեստի դպրոցի եւ երաժշտական քոլեջի շնորհաշատ երեխաների մասնակցությամբ։ Փառատոնին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, Գավառ քաղաքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ: Փառատոնի կազմակերպման գործում ջանքեր էր ներդրել նաեւ Հայաստանի Հանրապետության վաստակավոր ժուռնալիստ, հրապարակախոս եւ արձակագիր, §Հայաստան¦ թերթի գլխավոր խմբագիր, 20 գրքի հեղինակ, գրական 7 մրցանակների դափնեկիր Տիգրան Նիկողոսյանը, ով այդ օրը բոլորում էր իր ծննդյան 65-րդ տարեդարձը: §Գավառի պետթատրոնի շենքի շահագործումից հետո արդեն նկատվում է մշակութային կյանքի աշխուժացում: Մեզ առանձնակի ոգեւորում են այս տաղանդաշատ երեխաները, որոնցից շատերն արդեն աչքի են ընկել հանրապետական ու միջազգային բեմերում: Մենք այսօր նրանց կատարումներից...

Ծովասար գյուղում մեկնարկել է մանկապարտեզի շենքի շինարարությունը

Ծովասար գյուղում մեկնարկել է մանկապարտեզի շենքի շինարարությունը 24.10.2019

Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղում տրվել է մանկապարտեզի շենքի շինարարության մեկնարկը, որի ավարտը նախատեսված է 2020 թվականի վերջերին: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրամադրած տվյալներով՝ շինարարությունն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Շինարարության պայմանագրային արժեքը կազմել է 203 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Ծովասարի համայնքապետարանը: Նորակառույց մանկապարտեզն ունենալու է 100 տեղ՝ 4 խմբով: «Ծովասարն իր պատմության մեջ առաջին անգամ կունենա գործող մանկապարտեզ: Մեր գյուղում տարեկան 40-50 երեխա է ծնվում, նախադպրոցական տարիքի երեխաների թիվը մեծ է: Միջնակարգ դպրոցում գործող նախակրթարան այժմ հաճախում են 40 երեխա:, Մանկապարտեզի կառուցումը Ծովասարում չափազանց պահանջված էր: Համայնքի 35 տոկոս ներդրման մեջ իր բաժինն ունի նաեւ գործարար Զարզանդ Մուրադյանը: Ամենայն հավանականությամբ, մանկապարտեզը գործել կսկսի 2021 թվականից, ինչը եղել է ծովասարցիների տասնամյակների երազանքը: Համայնքի...

Խաչաղբյուրում ավարտվել է ոռոգման ներքին ցանցի կառուցումը

Խաչաղբյուրում ավարտվել է ոռոգման ներքին ցանցի կառուցումը 24.10.2019

Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի երեք թաղամասերում բարելավվել է ոռոգման ջրի մատակարարումը նորակառույց ոռոգման ներքին ցանցի շնորհիվ, որն իրկականացվել է ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Ինչպես Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տվյալներով՝ շինարարության պայմանագրային արժեքը կազմել է 17 միլիոն 365 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Խաչաղբյուրի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա օգոստոսին եւ ավարտվել հոկտեմբերի 22-ին: «Կառուցվել է 850 մետր երկարության ոռոգման ներքին ցանց՝ երկաթյա կիսախողովակներով: Այդ ցանցի մի մասը հողաշեն էր, մի մասը՝ երկաթբետոնյա կիսախողովակներով, որն հիմնականում քայքայվել էր: Ջրի կորուստները շատ էին, մատակարարումը՝ դժվար: Եկող տարվանից արդեն ոռոգման խնդիրը լուծված կլինի 3 թաղամասերի համար: Գյուղի մնացած թաղամասերում եւս ոռոգման ցանցը պետք է հիմնանորոգվի կամ կառուցվի՝ շուրջ 5-6 կիլոմետր երկարությամբ...

Գեղարքունիքի մարզպետը շարունակում է սուբվենցիոն ծրագրերի դիտարկումը մարզի համայնքներում

Գեղարքունիքի մարզպետը շարունակում է սուբվենցիոն ծրագրերի դիտարկումը մարզի համայնքներում 24.10.2019

ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերի դիտարկման նպատակով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան եւ Գանձակ համայնքներ: Մարզպետի այցի առաջին կանգառը Գեղարքունիք գյուղի մանկապարտեզում էր, որի շենքը հիմնանորոգվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տվյալներով՝ մանկապարտեզի շինարարության պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 13 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գեղարքունիքի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները սկսվել են հուլիսից եւ ավարտվել հոկտեմբերին: «Գեղարքունիքի մանկապարտեզի օրինակը յուրահատուկ է նրանով, որ շենքային պայմանների խնդիրը լուծվել է ոչ թե հիմքից կառուցելու, այլ գործող շինություններից մեկի տարածքը հիմնանորոգելու հաշվին: Գեղարքունիք գյուղի մշակույթի տան անօգտագործելի տարածքն այսուհետ ծառայելու է համայնքի մանկապարտեզի կարիքներին: Այս օրինակը կարող է նախադեպ դառնալ նաեւ այլ համայնքներում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55